Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Այո, Փաշինյանը մեղավոր է. եթե ԳՇ հայտարարությանը քրեաիրավական գնահատական չտրվի, դրա կրկնության վտանգը մեծ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Պարոն Մալխասյան, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես արձագանքեց երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ԳՇ հայտարարությանը, բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու փորձերին։ Առաջին նախագահը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դուք առհասարակ ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։

– Նախ ասեմ, որ Տեր-Պետրոսյանի ասածները շատ դրական եմ գնահատում։ Տևական ժամանակ է՝ մենք էլ ենք նույն բանն ասում, պարզապես նախագահը շատ գրագետ ձևով, գրագետ ձևակերպումներ է տվել։ Բանակի ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ կործանարար է լինելու։ Պատերազմում մեր պարտությունը սկսվեց 2008 թվականից, երբ բանակը ներքաշվեց քաղաքական պրոցեսների մեջ, և խզում առաջ եկավ ժողովրդի ու բանակի միջև։ Այնպես որ, դրանից ոչ մի լավ բան սպասել չի կարելի։ Դա կործանարար քայլ է։ Բաղրամյան պողոտայում հավաքվածները ուզում են բանակը օգտագործել որպես գործիք իրենց նպատակներին հասնելու համար, որ բանակը գա ձերբակալի երկրի ղեկավարներին, Ազգային ժողովին, իշխանությունը զավթի ու նվիրի հարթակում հավաքված «17+»-ին, որոնք թաղված են հանցանքների մեջ։ Բանակը չկատարեց զինված հեղաշրջում, բայց ավելի վատ բան արեց՝ այդ ռևանշիստներին խաղաքարտ տվեց, որ նրանք իրենց իշխանության գալու ամբողջ հույսը կապեն բանակի հետ։ Դրա համար էլ Վազգեն Մանուկյանը վեր է կենում ու հայտարարում, որ եթե Օնիկ Գասպարյանին գործից ազատեն, բանակը կխառնվի քաղաքականության մեջ, ոտքի կկանգնի։ Այսինքն՝ հրահրում է զոռով, որը հղի է ծայրաստիճան վատ հետևանքներով։ Հետևաբար Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է ասում, և այո, Նիկոլն էլ է մեղավոր այս ամենում։

Ինչո՞ւմ է կոնկրետ մեղավոր Նիկոլ Փաշինյանը ներկայումս ստեղծված իրավիճակի համար։

– Որ ժամանակին չկանխեցին բանակի օգտագործումը քաղաքական գործընթացներում, որ թողեցին բանը հասավ էս վիճակին, որ պատերազմի օրերին թողեցին, որ բանակ մտնեն, զինված ուժերի աշխատանքներին խառնվեն այնպիսի մարդիկ, որոնք չէին ուզում, որ Հայաստանը հաղթանակ կերտեր։ Նախկին ռեժիմի պարագլուխները գիտեին, որ եթե պատերազմում մենք հաղթենք, ապա  Փաշինյանին հեռացնելու իրենց բոլոր շանսերը զրոյի էին հավասարվելու, և որևէ մեկը թթու բառ չէր կարողանա ասել Փաշինյանի հասցեին։ Հաղթանակի դեպքում Փաշինյանը որքան ուզեր, կմնար իշխանության, և նրանք, ելնելով այս տրամաբանությունից, իրենց սադրիչներին  ուղարկեցին առաջին գիծ, սադրանքներ կազմակերպեցին,  կազմակերպեցին մեր պարտությունը, որ պարտության հետ խորտակվի նաև Փաշինյանը։ Պատահական չէր նաև, որ նրանք նոյեմբերի 10-ին մտան կառավարություն, ջարդուփշուր արեցին, Ազգային ժողովի նախագահին ծեծեցին։ Նիկոլին էլ բռնեին, նրան էլ կսպանեին։ Այդ ամենը պլանավորված էր։ Ու դա գալիս էր հենց սկզբից։ Պատերազմը ճիշտ կանոններով չգնաց առաջ։ Պատերազմի ժամանակ աջ ձեռքը չգիտեր, թե ձախը ինչ է անում։  Եվ քանի որ սրանք էլ փորձ չունեին, իսկ նախկինները բանակում լիքը գեներալներ ունեին, ուզեցին հասնել իրենց նպատակին։ Այո, դրանում կա նաև Նիկոլ Փաշինյանի մեղքը։ Հիմա էլ են սխալներ թույլ տրվում։ ԳՇ հայտարարությանը պետք էր տալ քրեաիրավական գնահատական, բայց դա էլ չարվեց։ Հավանաբար չեն ուզում ավելի լարել դրությունը, բայց քրեաիրավական գնահատականը անհրաժեշտություն է։

Հակառակ դեպքում հավանականությունը մե՞ծ է, որ ռազմական հեղաշրջման փորձեր էլի կլինեն։

– Իհարկե, եթե հիմա սրանց հայտարարությանը քրեաիրավական գնահատական չի տրվում, դա դառնում է նախադեպ, ու նրանք էլի կդիմեն նման քայլի, էլի նման հայտարարություն կանեն, ու գուցե մի անգամ ստացվի իրենց մոտ։ Միշտ էլ եթե հանցագործությունը թողնում ես անպատիժ՝ ծնվում են նոր հանցագործություններ։ Եթե դու պատասխանատու ես նրա համար, որ պետք է պատժես հանցագործին, և դու չես պատժում, ապա ուրեմն դու դառնում ես այդ  հանցագործությանը մեղսակից։  Այո, ես էլ եմ շատ հարցերում մեղադրում վարչապետին։ Նա երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է ու շատ սխալներ է  թույլ տվել պատերազմի ընթացքում և մինչև հիմա։ Մենք ունեցանք նաև դիվանագիտական լուրջ պարտություն։ Դիվանագիտական, տեղեկատվական պատերազմի դաշտում մենք լիակատար ձախողում ունեցանք, որի պատասխանատուն ևս այս իշխանությունն է։

Պարոն Մալխասյան, ռազմական հեղաշրջման փորձը, վտանգը կարո՞ղ ենք համարել ավարտված, թե՞ դրա վտանգը դեռ կա։

– Ես համարում եմ ավարտված, բայց ռևանշիստները  տարբեր պլաններ ունեն ու նոր դավեր են նյութելու ու բացահայտ գործողություններից անցնելու են գաղտնի գործողությունների։ Նրանք հրահրվում են նաև արտաքին կենտրոններից, իսկ այդ արտաքին կենտրոնները շահագրգռված են, որ Հայաստանում անպայման բախում լինի, որ իրենք նորից հայտնվեն բախման կիզակետում որպես փրկիչներ խաղաղապահի անվան տակ, երկրի ամբողջ ղեկը վերցնեն իրենց ձեռքը, ու մենք զրկվենք  պետականությունից։ Լավ է, որ բանակը հասկացավ, որ դրա տակ մտնելով շատ ծանր հանցագործություն է կատարում ու դրանով դառնալու է սերունդների առաջ պատասխանատու։ Դրա համար ես բացառում եմ, որ դա շարունակություն կունենա։ Երկու օրվա մեջ Օնիկ Գասպարյանի հարցը կլուծվի, նա կգնա, ու դրանից հետ պետք է այնպիսի ճիշտ իշխանություն, համակարգ ձևավորել, որին ժողովուրդը կվստահի անվերապահորեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում