Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Առանձնահատուկ վիճակ՝ Սյունիքում. անվտանգային դիլեման

Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Շուռնուխում հանդիսավորությամբ բարձրացվել է Հայաստանի Եռագույնը: Առանձին խոսակցության առարկա է Եռագույնի վրա խաչի պատկերումը:

Բանն այն է, որ Եռագույնը Հայաստանի Հանրապետության պետական դրոշն է, որն, ըստ օրենքի, անձեռնմխելի է որևէ հավելյալ պատկերապատման համար՝ լինի դա խաչ, թե անգամ պետական զինանշան: Հասկանալի է՝ Եռագույնի վրա խաչի պատկերման մոտիվը, ինչը թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Բայց անգամ այդ մոտիվը չի արդարացնում պետական դրոշի պատկերապատումը, քանի որ դրանով դրոշի ազդեցությունը ամենևին չի բարձրանում և ոչ էլ ազդեցիկ է դառնում դրոշի հետ բարձրացված խաչը: Պետական դրոշն ու քրիստոնեական մեր խաչը իրենց ազդեցությունը և ուժն ունեն ամեն մեկն իր տեղում, իր, այսպես ասած, ձևաչափի և դերի մեջ, ու նրանց հավաքական ուժը ոչ թե մեկտեղված պատկերման մեջ է, այլ կենսագործունեության համադրվածության, ներդաշնակության: Սակայն դա՝ իմիջիայլոց, որովհետև մեծ հաշվով մենք թե Շուռնուխի, թե ընդհանրապես Սյունիքի առումով հայտնվել ենք նոր և արտառոց իրավիճակում, ինչը պահանջում է շատ ավելի լրջագույն քայլեր և դրանց ուղղությամբ համալիր մտորումներ:

Շուռնուխում բարձրացված դրոշը մեր ուժի, կամքի և վստահության խորհրդանիշն է, սակայն Շուռնուխն ու Սյունիքը պետք է ի ցույց դնեն նաև մեր մտքի, կամքի, ուժի ոչ միայն խորհրդանիշներ, այլև կոնկրետ գործեր, որոնք պետք է արտացոլվեն Սյունիքի կենսագործունեության, այսպես ասած, խտությունն ու ինտենսիվությունը բարձրացնելով: Սյունիքը, ինչպես իհարկե ամբողջ Հայաստանն ու Արցախը, ունի անվտանգային համակարգի վերականգնման, իսկ ավելի ճիշտ՝ նոր անվտանգային համակարգի կերտման կարիք: Այստեղ կան ռազմական բաղադրիչներ, պաշտպանական նշանակության անելիքներ, և կա իհարկե տնտեսական-ժողովրդագրական բաղադրիչ: Անվտանգային նոր համակարգը պետք է ենթադրի երկու այդ բաղադրիչի զուգահեռ զարգացում, ներդաշնակ զարգացում, որովհետև Սյունիքի ուժը լինելու է ոչ միայն պաշտպանությունն ու պաշտպանունակությունը, այլև օրգանական կենսագործունեությունն իբրև ռեգիոնալ կյանքի ստեղծարար կենտրոններից մեկը:

Նոր իրավիճակում այդ հարցը Սյունիքի համար դարձել է առավել լուրջ և կենսական հրամայական՝ որպես միջազգային անվտանգային համակարգին Սյունիքի և Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների ներդաշնակեցման կարևոր գրավական: Սյունիքը պետք է վերածվի ռեգիոնալ ստեղծարար կենտրոններից մեկի, և այդ գործում պետք է ներգրավել համահայկական ներուժը, նաև այն նպատակադրումով, որ դրա շնորհիվ ներգրավվի նաև միջազգային ռեսուրս: Սյունիքի անվտանգությունը պաշարման տրամաբանությամբ հոգալը չի ունենալու հեռանկար, դա կլինի մոլորություն ու խաբեություն: Սյունիքի, ըստ այդմ նաև ճյուղավորման տրամաբանությամբ՝ Հայաստանի և այդ թվում՝ Արցախի անվտանգության հրամայականը մարզի կենսագործունեության դաշտի, այսպես ասած, առավելագույն միջազգայնացումն է՝ ներգրավելով հնարավորինս շատ գործընկերներ տարբեր վեկտորներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում