Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույց է հրապարակել, որում ասվում է Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Նաթանզ քաղաքում ստորգետնյա գործարանում ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին: Այստեղ է գտնվում նաև Իրանի միջուկային ծրագրի կարևոր բաղադրիչ հանդիսացող լեռնահարստացման կոմբինատը:
«Նաթանզում ուրանի հարստացումը սկսվել է կատարելագործված IR2 դասի ցենտրիֆուգների երրորդ կասկադի օգնությամբ»,- հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ն: