Ռուսական հետախուզության կողմից ղեկավարվող չորս առցանց-հարթակներ ապատեղեկատվություն են տարածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ Համաշխարհային փոխգործակցության կենտրոնը նույնականացրել է չորս ռուսական առցանց-հարթակներ, որոնք գործում էին ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարության ներքո և ապատեղեկատվություն էին տարածում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով, Ռուսաստանը «վերադարձել է իր հին հնարքներին», ինչը սպառնում է մարդկանց կյանքին: