Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրևնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով: «Բոլորին, ովքեր գտնվում են Հայկուի շրջանում Կաուպակալուա ամբարտակի հոսանքից ցած, կարգադրված Է տարահանվել»,- նշված է նահանգի արտակարգ իրվիճակների դեմ պայքարի գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է նրա կայքում: Նշվում է, որ բացված են մի քանի տարահանման կենտրոններ:
Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով տեղի օդերևութաբանական ծառայությունը, ամբարատակի փլուզումը կհանգեցնի «մարդկանց կյանքի համար վտանգավոր հեղեղումների և սեփականության զգալի վնասի»։