Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Հայաստանի կառավարության աղմկոտ որոշումը

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավար Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու մասին Հայաստանի կառավարության որոշումը: Ըստ ԱԳՆ խոսնակի՝ որոշման պատճառն այն է, որ կառավարությունը խնդրահարույց է դիտարկել Հաթթինգի ոչ գործընկերային աշխատանքը և իր մանդատի հարցում թերացումները: Հայաստանի կառավարության որոշման մասին տեղեկացվել են ՄԱԿ Մշտական համակարգողն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները: Պաշտոնական այդ մեկնաբանությանը զուգահեռ՝ տեղեկություն է տարածվել ոչ պաշտոնական մակարդակում, որ Քլարկ-Հաթթինգը լրտեսություն է արել Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի օգտին: Որքանով է այդ տեղեկությունը հավաստի՝ բարդ է ասել:

Իրավիճակը բարդացնում է այն, որ Հաթթինգը օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, և նրա հանդեպ իրավական գործողությունների հնարավորությունը բավականին սահմանափակ է և բավականին նուրբ գործընթաց: Արդեն իսկ կառավարության որոշումը՝ դադարեցնել նրա գործունեությունը Հայաստանում, չափազանց խոսուն է և ինքնին հավասարազոր միջազգային աղմկոտ վիճակի: Մեղմ ասած՝ արտառոց է, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչը կարող է ծավալել այդպիսի գործունեություն: Միևնույն ժամանակ, իրական քաղաքականության կամ, այսպես ասած, ռեալ պոլիտիկի ռեժիմում որևէ մեկի համար հանգամանքը արտառոց և զարմանալի լինել չի կարող, և դիվանագիտական ծածկույթը լրտեսական կամ գործակալական նպատակներով օգտագործելը համաշխարհային ուժային կենտրոնների համար բավականին տարածված պրակտիկա է, և այդ իմաստով աղմկոտ պատմություններ լինում են անգամ առաջատար տերությունների միջև: Իհարկե, նրանք այդ պարագաներում իրենց թույլ են տալիս իրերը իրենց անունով կոչել:

Հայաստանն այս դեպքում իրեն չի՞ կարողացել թույլ տալ պաշտոնապես ազդարարել լրտեսության հանգամանքը և էլ ավելի խորացնել խնդիրը ու դարձնել աղմկոտ, թե՞ չի եղել բավարար ապացույց այդ մակարդակի գնահատականի համար, և պարզապես կայացվել է կառավարության որոշումը՝ դադարեցնել Հաթթինգի գործունեությունը Հայաստանում:

Այդ ամենով հանդերձ, հաշվի առնելով այն աղմուկները, որոնք լինում են նաև այլ միջազգային կառույցներում Ադրբեջանի հետ կապված տարբեր կոռուպցիոն ռիսկերի և անգամ հաստատվող մեղադրանքների համատեքստում, ամենևին զարմանալի չի թվում, որ միջազգային մարդասիրական կազմակերպություններում, ինչպիսին նաև ՅՈՒՆԻՍԵՖՆ է, որոնք գործում են անգամ ՄԱԿ-ի հովանու ներքո, կարող են լինել այդօրինակ երևույթներ: Ի վերջո, ադրբեջանական խավիարային ցանցը հասել է ԵԽԽՎ, եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններ, օրերս անգամ Գերմանիայի Բունդեստագի պատգամավորներից մեկի առումով հայտնի դարձավ ադրբեջանական կաշառատվության հանգամանքը:

Մենք տեսնում ենք, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, ինչպիսի, մեղմ ասած, իներտություն է ցուցաբերում հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի վանդալ քաղաքականության նկատմամբ: Ըստ այդմ՝ որևէ կերպ զարմանալի չէ, որ այդ շարքում կարող էր հայտնվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի որևէ բարձրաստիճան պաշտոնյա: Ադրբեջանն այդ իմաստով վերածվել է միջազգային կառույցները վարկաբեկող պետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում