Tuesday, 16 04 2024
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Եվրամիությունն Ադրբեջանի հետ չի աշխատի ի վնաս Հայաստանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հետ կստորագրի ոչ թե ասոցացման, այլ «իրավահավասար» համաձայնագիր։ Նրա խոսքով՝ ի տարբերություն ԵՄ Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունների՝ Բաքուն հրաժարվում է Ասոցացման համաձայնագրից, որը, ըստ Ալիևի, ոչ այլ ինչ է, քան «ցուցումներ»։ «Այդ երկրներին ցուցումներ են տալիս՝ սա այսպես պետք է անել, սա այնպես պետք է անել։ Մենք հրաժարվել ենք դրանից։ Ես ասել եմ, որ մեզ նման ցուցումներ պետք չեն։ Մենք ինքներս գիտենք ինչ անել»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ փաստաթուղթը գրեթե պատրաստ է։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև կնքվելիք համաձայնագիրը ի՞նչ ազդեցություն կունենա մեզ վրա՝ հատկապես հետպատերազմյան այս շրջանում։ 

Մոտավորապես մեկ-երկու տարի առաջ արդեն հայտնի էր, որ Ադրբեջանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրելու։ Նշվում էր, որ գործընթացն արդեն ավարտական փուլում է, և պետք է ստորագրվի։ Այս համաձայնագրի ստորագրումը խոսում է այն մասին, որ ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը գնաց ճիշտ ճանապարհով՝ դիվերսիֆիկացնելով իր համագործակցությունը թե՛ ռազմական ոլորտում և թե՛ քաղաքական ու հիմա նաև՝ տնտեսական ոլորտում։ Հիմա նրանք իրենց տնտեսությունն առաջ են տանում, բոլորի հետ ակտիվ աշխատում են, Ռուսաստանի հետ երկկողմ ակտիվ առևտուր են անում, նաև ակտիվ աշխատանք են տանում Վրաստանի ու Թուրքիայի հետ։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ընտրել է բազմավեկտոր քաղաքականություն՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ հիմա նաև տնտեսական ոլորտում։ Երրորդ գործոնը  դրական իմաստով շատ լավ կարող է աշխատել։ Քանի որ մենք էլ  ենք ստորագրել, ու այժմ նաև ուժի մեջ մտավ մեր ստորագրած համաձայնագիրը Եվրամիության հետ, այժմ Ադրբեջանի ստորագրումից հետո այդ երկիրը պարտավոր կլինի հարգել խաղի որոշակի կանոններ։ Դա կարող է լինել ընդհանուր պլատֆորմ  Ադրբեջանի հետ համագործակցելու համար։ Չեմ ասում, որ դա հեշտ կլինի ու հենց վաղը կլինի, բայց ես այն դրական եմ համարում ապագայում աշխատելու համար։ Այսօր դա հնարավոր չէ, քանի որ գերիների հարցը չի լուծվել։ Մոտավորապես մեկ-երկու տարի անց Ադրբեջանի ստորագրելիք համաձայնագիրը նոր կմտնի ուժի մեջ, ու այդ ժամանակ դա կարող է լինել համագործակցության ինչ-որ պլատֆորմ։ Եվ չորրորդ կետը հետևյալն է. ես կասկած չունեմ, որ այն հատվածը, որը կվերաբերի կոնֆլիկտների լուծմանը ղարաբաղյան հարցով, այդ կետն էլ անպայման տեղ կգտնի և համանման կլինի նրան, ինչ որ գրված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրում։

– Բայց մեր դեպքում համաձայնագիրը ստորագրվել է  ավելի վաղ, քան աշնանը տեղի ունեցած պատերազմը։

– Ինչքան էլ ավելի վաղ է ստորագրվել, այնուամենայնիվ  ձևակերպումների մեջ  խիստ տարբերություն չի կարող լինել։ Եվրամիությունը չի կարող մի բան ստորագրել Հայաստանի հետ, մեկ այլ բան՝ Ադրբեջանի հետ։ Այն, ինչ կվերաբերի Ղարաբաղի հարցին, տարբեր չի լինի. ես դրանում համոզված եմ։ Իհարկե, դեռ կտեսնենք՝ ինչպես է ձևակերպված, բայց կասկած չունեմ, որ էականորեն չի տարբերվի։

– Լա՞վ է, որ Ադրբեջանը համագործակցում է Եվրամիության հետ ու գալիս քաղաքակիրթ դաշտ, թե՞ հակառակը՝ Եվրոպան կարող է ավելի շահավետ համարել Ադրբեջանի հետ համագործակցությունը, քան Հայաստանի։ 

Եվրոպան հարցին այդպես չի նայում։ Ռուսաստանը կարող է  քեզանից թեքվել, գնալ այլ ուղղությամբ, բայց ոչ՝ Եվրոպան։ Եվրամիությունն այլ մեթոդներով է աշխատում։ ԵՄ-ն ուզում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ աշխատել։ Ամեն երկրի հետ էլ ունի իր ծրագրերն ու մոտեցումները։ Իրենք հարցին այդպես չեն նայում, որ աշխատեն Ադրբեջանի հետ՝ ի վնաս Հայաստանի։ Ստորագրվելիք պայմանագիրը հիմնված կլինի ինչ-որ սկզբունքների վրա։ Կասկած չունեմ, որ կլինեն հարցեր մարդու իրավունքների հետ կապված։ Եթե Ռուսաստանը կարող է թեքվել դեպի Ադրբեջան ու թեքվեց դեպի Ադրբեջան այս պատերազմի ժամանակ, ապա Եվրոպան նման բան չի անի։ Հիմքում դրված են սկզբունքներ։ Այդ սկզբունքները թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի դեպքում նույնն են։ Եթե Ադրբեջանը չհարգի այդ սկզբունքները, ակտիվ չեն աշխատի, մենք հարգենք՝ մեզ հետ ավելի ակտիվ կաշխատեն։ Բայց ի վնաս մեկը մյուսի Եվրամիությունը երբեք քայլեր չի անի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում