Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հայաստանի համար դա կլինի աններելի բացթողում. բացառիկ ռեսուրսը

Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում առաջին անգամ այցելել է Ուրալի շրջանի հայկական համայնքներ, մասնավորապես Տյումեն քաղաք:

Արցախի դեմ ավերիչ պատերազմից և ստեղծված նոր իրավիճակից հետո առավել քան արդիական է դառնում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության խնդիրը: Միևնույն ժամանակ, սակայն, այդ խնդրի արդիականությունը հրատապ է դարձնում առարկայացումը: Ասել կուզի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը առավելապես կարգախոսից պետք է վերածվի լրջագույն աշխատանքային համակարգի, որտեղ գլխավոր խնդիրը հանգանակության թվաբանությունը չէ: Դա իհարկե շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նաև, որ եռամիասնության գաղափարը ինքը կազմավորված լինի բազմաթիվ այլ՝ ավելի առարկայական և գործուն գաղափարներով ու մտքերով, ծրագրերով, որոնք ուղղված կլինեն թե եռամիասնության ցանցային մարմնավորմանը, թե այդ ցանցի նպատակային գործերին՝ ուղղված Հայաստանին և առավել կարևոր է՝ Արցախին:

Այդ իմաստով իհարկե անկասկած է, որ խնդիրը չի կարող լինել լոկ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գործառույթի շրջանակում լուծելի:

Այդ խնդրի լուծմանը պետք է ձեռնամուխ լինել հավաքականորեն: Դա հեշտ աշխատանք չէ անշուշտ՝  հատկապես նկատի ունենալով, որ Սփյուռքի վրա էապես տարածվում են Հայաստանում և Արցախում ներքաղաքական խնդիրներն ու տրամադրությունները: Բայց դա առավել քան արդիական է դարձնում ջանքը այդ ամենը հաղթահարելու ուղղությամբ՝ ձևավորելու համար եռամիասնության առարկայական կորիզը՝ կառուցվածքի և բովանդակության իմաստով: Ավելին, դրա շնորհիվ թերևս հնարավոր է ձևավորել ներքաղաքական իրողություններին զուգահեռ օրակարգ, որը մի կողմից՝ չխառնվելով դրանց, մի կողմից՝ անգամ անտեսելով դրանք, մյուս կողմից՝ իր գործնականության ուժով կարող է ուղղակի պարտադրել նոր և բովանդակային օրակարգ նաև ներքաղաքական խաղացողներին:

Այդ ռեսուրսը հայկական պետականության համար անփոխարինելի և այդ իմաստով նաև՝ թերևս համեմատական գործնական միակ առավելություն  ենթադրողն է ռեգիոնալ մեր մրցակիցների և թշնամիների հանդեպ: Ըստ այդմ՝ այդ բացառիկ ռեսուրսը չօգտագործելը և այն առավելապես դեկլարատիվ մակարդակում պահելը կլինի ժամանակի և ռեսուրսի աններելի, անգամ վտանգավոր բացթողում, ինչպես, ի դեպ, եղել է անկախության վերականգնումից և Արցախի առաջին հաղթանակից ի վեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում