Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Լիբանանում իրավիճակը պայթյունավտանգ է․ կա երկկողմանի զգուշավորություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

– Պարոն Գանդահարյան, Լիբանանում իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ։ Ցուցարարները արգելափակել են հյուսիսային ելքերը և մուտքերը Բեյրութ, ինչի՞ կհանգեցնի իրավիճակը։

– Այո՛, իրոք պայթյունավտանգ է իրավիճակը։ Լիբանանյան դրամանիշի անկումը ավելի է սրել ֆինանսատնտեսական ճգնաժամն ամբողջ երկրում։ Ցուցարարները զանգվածային տեսքով չեն, այնուամենայնիվ, իրենց հաջողվում է արգելափակել երկրի գլխավոր ճանապարհները։ Ճանապարհները վերաբացվում են իրավապահ մարմինների կողմից։ Կա երկկողմանի զգուշավորություն բախումների չգնալու համար։ Ճանապարհները վերաբացելու գործողություններին ներգրավվել է նաև բանակը։

– Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում է ակնկալվում։

– Հանգուցալուծումը բարդ է, որովհետև հանգամանքները հիմնականում արտալիբանանյան կենտրոնների և տարածաշրջանում գլխավոր խաղացողների հետ են կապված, սակայն, իբրև առաջին քայլ՝ կառավարության կազմությամբ է պայմանավորված։ Համընդհանուր համոզում է, որ կառավարության կազմությունը ևս պետք է համաձայնեցվի Լիբանանում ազդեցության գոտիներ ունեցող պետությունների հետ և նրանց միջև։

– Արդյոք հնարավո՞ր է կառավարության նոր կազմի ձևավորում:

– Առաջադրանքը՝ բարենորոգումներ իրականացնող և երկիրը այս իրավիճակից փրկող կառավարության կազմությունն է։ Սա նշանակում է, որ տեխնոկրատներից պիտի բաղկացած լինի, բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր համայնք իր չափաբաժնի և՛ պահպանման, և՛ ստանձնելիք նախարարության բնույթի պայմանական մոտեցումներով է հանդես գալիս։ Այս բոլորը, սակայն, արագ կհանգուցալուծվի, եթե գլխավոր խաղացող պետություններից կանաչ լույսերը վառվեն։ Դա դեռևս տեսանելի չէ։

– Պատերազմից առաջ շատ լիբանանահայեր էին ցանկանում վերադառնալ Հայաստան, մի մասը վերադարձավ, հիմա նման ցանկություն կա՞ արդյոք:

– Ցանկություն կա, իհարկե, բայց ներկա պայմանները ձեռնտու չեն՝ հատկապես ֆինանսական առումով։ Լիբանանյան ավիաուղիները շաբաթական թռիչքներ են իրականացնում դեպի Երևան։ Կապը հայրենիքի հետ շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում