Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մեղրիում Հայաստանը բացարձակ ոչ մի սահմանային հսկողություն չի իրականացնելու, սա մտահոգիչ է. փոխհամայնքապետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

– Սյունիքում՝ մասնավորապես Մեղրիում, նոր սահմանների ճշգրտման հետ կապված անհանգստություն կա, լուրեր են շրջանառվում, որ չափագրումներ են արվում: Ի՞նչ իրավիճակ է այս պահին այնտեղ:

– Երևի տարընթերցում է եղել, որովհետև ոչ թե սահմանային գծի ավելացում է եղել, դա իրականում եղել է դեռևս նոյեմբերին: Մեր բարձրացրած անհանգստության ալիքը ավելի շատ կապված էր Մեղրիով ճանապարհի տրամադրման, այդ տրամադրման պայմանների հետ: Ես նշել եմ, որ ճանապարհի տրամադրման պայմաններն ուղղակի որպես սուվերեն պետություն անընդունելի են մեզ համար: Ճիշտ է, ինքը արդեն ստորագրված համաձայնագրի արդյունքում իրականացվող միջոցառում է, բայց, բոլոր դեպքերում, դրա հետևանքն է շատ մեծ: Տեսեք, սուվերեն պետությունը ենթադրում է իր տարածք ցանկացած այլ պետության ապրանքի կամ մարդկանց մուտք գործելու պարագայում առնվազն սահմանային հսկողություն: Իսկ այս պարագայում բացարձակ ոչ մի սահմանային հսկողություն չի իրականացվում, այլ ընդամենը ռուս սահմանապահների կողմից իրականացվում է Հայաստանի տարածքով նրանց անվտանգ անցնելու առաքելությունը, և ուրիշ ոչինչ: Չկա Հայաստանի կողմից որևէ վերահսկողություն, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնելու: Անհանգստությունը դրա մասին էր: Իհարկե, սահմանային գծի ավելացումը լրացուցիչ անհանգստություն է: Տեսեք, Մեղրի համայնքը երեք կողմից սահմանապահ համայնք դարձավ նոյեմբերից հետո: Եթե առաջ մի կողմից Նախիջևանի հետ էինք սահմանակից, մյուս կողմից՝ Իրանի, երրորդ կողմից Արցախն էր, հիմա այդ կողմն էլ է Ադրբեջանի հետ սահմանակից:

Հետագայում, փաստորեն, բարդ իրավիճակ է լինելու ճանապարհի՞ հետ կապված:

– Խնդիրը համընդհանուր է, ես չեմ ուզի, որ այս հարցով միայն Մեղրին անհանգստանա: Սա մեր համապետական խնդիրն է: Այս պայմաններով ճանապարհ տրամադրելուց մենք փաստի առաջ ենք կանգնում: Եթե մենք հիմա այդ ճանապարհը տրամադրեցինք, հետո էլ երբեք չի լինելու այնպես, որ տրամադրածից հրաժարվենք: Թուրքն իր վերցրածից երբեք չի հրաժարվելու, փորձելու է ընդլայնվի, ավելի լավ պայմաններ ստեղծի իր համար: Ես կուզենայի, որ ոչ միայն մեղրեցին, այլ ամբողջ երկիրն իր անհանգստությունն արտահայտեր այս հարցում: Տարբերությունը միայն այն է, որ մեղրեցին այդ ամենն իր աչքով է տեսնում, բայց խնդիրը համապետական է: Ցավոք, ոչ ոք հիմա էդ ճանապարհի խնդրից չի խոսում: Խոսում էին ընդամենը կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման մասին, բայց այստեղ բացարձակապես ապաշրջափակման մասին չէ խոսքը: Սա միջանցքի տրամադրում է: Վերջերս էլ եղան այդ թշնամի պետության ղեկավարի հայտարարությունները, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս: Զարմանում ես, որ ոչ ոք չի խոսում դրա մասին՝ մանավանդ իշխանությունը, որը լուռ է, ու չես հասկանում՝ իր անելիքը որն է:

Պատերազմից և հայտնի համաձայնագրից հետո ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնած, ի՞նչ խնդիրներ կնշեք, որոնք առաջացել են հենց այդ համաձայնագրից հետո:

– Նույն խնդիրներն է, ինչ մնացած համայնքներում, ուղղակի ամեն ինչ մեր աչքի առաջ է: Ուղղակի, եթե այլ համայնքները մեր խնդիրների մասին կարող են ընդամենը լսել, մենք և՛ լսում, և՛ տեսնում ենք: Իսկ խնդիրները այս պատերազմի հետևանքների հետ են կապված, ինչպես բոլոր համայնքներում:

– Ռուս սահմանապահների առկայությամբ խնդիրներ առաջանո՞ւմ են, թե՞ ոչ:

– Ռուս սահմանապահների ներկայությունը և իրենց կատարած գերազանց աշխատանքն այստեղ անժխտելի են: Իրականում բարձր մակարդակով ծառայություն են իրականացնում: Կասկածից վեր է, որ իրենց ներկայությունն այստեղ լրացուցիչ անվտանգության երաշխիք է մեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում