Թաիլանդի իշխանությունները ապրիլից կկրճատեն պարտադիր կարանտինը երկիր ժամանող կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար: Ժամկետը կկրճատվի 14-ից 7 օր: Չպատվաստվածների համար այն նույնպես կրճատվում է՝ 14-ից 10 օր:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, որոշումն ընդունվել է վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի կառավարական կոմիտեի նիստում:
Նիստի մասնակիցները նաև համապատասխան մարմիններին առաջարկել են քննարկել հոկտեմբերի 1-ից կարանտինը լիովին չեղարկելու հարցը՝ մարզեր, ինչպես նաև Թաիլանդի այլ վայրեր այցելողների համար: