Հանգստյան օրերին կրկին լրատվամիջոց նետվեց տեղեկատվություն, որ սահմանազատման պրոցեսների հետ կապված Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրքական և ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակում է։
Հրանտ Բագրատյանը տեղեկատվություն էր տարածել, որ սահմանի երկայնքով ադրբեջանցիները չափագրումներ են անում։ Ինչպիսի՞ն են ձեր մեկնաբանություններն այս ամենի վերաբերյալ․ ինչո՞ւ է սա արվում, և ո՞րն է սրա նպատակը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատասխանեց․ «Այո, ցավոք սրտի, վերջին օրերին հերթական անգամ թեման Տավուշի սահմանների անվտանգությունն էր, բայց այդ թեման կապված էր ոչ թե թշնամու հետ, այլ այն կապված էր ներքին պառակտիչ գործողությունների հետ։ Իհարկե, ես կարծում եմ, որ պաշտոնական և ոչ պաշտոնական եղանակներով համապատասխան պատասխան է տրվել այդ բոլոր հերյուրանքներին։ Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ նման երևույթներ այլևս չկրկնվեն, որպեսզի մեր ժողովուրդն ավելի դիմակայուն լինի նման տեղեկատվական հարձակումներին։
Բացառված չէ, որ այս տեղեկատվական հարձակումները հրահրված են հենց մեր թշնամիների կողմից, որովհետև նախորդ երկու անգամը ես ուսումնասիրություն եմ կատարել և հայտնաբերել, որ այդ տեղեկատվությունների աղբյուրը ադրբեջանական տելեգրամյան մի ալիք է, որտեղից, այսպես ասած՝ մեր արկածախնդիրներն այդ տեղեկատվությունները վերցնում ու տարածում են։ Այնպես որ, կարծում եմ՝ այս երևույթին պետք է վերաբերվել տեղեկատվական անվտանգության տեսանկյունից։ Մենք Տավուշում գրեթե մշտական պատերազմական իրավիճակում ենք գտնվում, որովհետև մենք թշնամու հետ ունենք շուրջ 300 կմ սահման, որի խաղաղությունը պարտադրում են ՀՀ Զինված ուժերը՝ սահմանապահ ծառայություն իրականացնելով այնտեղ»։
Մանրամասները՝ տեսանյութում։