Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Սողոմոնյանը ճի՞շտ էր. Վնգստացող դատավորներ՝ նաև հայկական ֆուտբոլո՞ւմ

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» ճակատամարտ մղեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» դեմ։ Գյումրիի թիմը պայքարեց մինչև վերջ և 10 ֆուտբոլիստներով հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

«Շիրակի» ֆուտբոլիստների համառության ու նվիրվածության հետ մեկտեղ, հերթական անգամ ականատեսը եղանք տհաճ մի երևույթի, որն արմատացել է հայկական ֆուտբոլում։ Հանդիպման գլխավոր մրցավար Գևորգ Եղոյանը, «Շիրակի» դարպասին երկու 11-մետրանոց հարված նշանակելուց զատ, 70-րդ րոպեին դաշտից հեռացրեց նաև «Արարատ-Արմենիայի» դարպասը գրաված Յակուբա Սիլուեին։ Տվյալ դրվագում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները Սիլուեի նկատմամբ։ Եղոյանը, սակայն, իբր սիմուլյացիայի համար երկրորդ դեղինը ցույց տալով «Շիրակի» ֆուտբոլիստին՝ գրպանից հանեց նաև կարմիր քարտը։

Եղոյանի այս որոշումը մեկնաբանելը իսկապես բարդ է։ Ֆուտբոլից հասկացող բանական մարդը կարող է թերևս պնդել, որ Եղոյանը նպատակ ուներ, կոպիտ ասած, կոտրել «Շիրակին»։ Արդյոք նորմա՞լ է մրցակցի տուգանային հրապարակից դուրս գտնվող ֆուտբոլիստին դեղին քարտ ցույց տալ սիմուլյացիայի համար, եթե նույնիսկ նա դիմել էր նման արարքի։ Այդ պահին հաշիվը հավասար էր՝ 1։1։ Ընդամենը 9 րոպե անց Եղոյանն արդեն խիստ կասկածելի 11-մետրանոց հարված նշանակեց «Շիրակի» դարպասին, ինչի արդյունքում ՀՀ գործող չեմպիոնն առաջ անցավ հաշվի մեջ։

Այո, մրցավարը մարդ է, կարող է սխալվել, բայց հնարավո՞ր է պնդել, որ սխալվելու հետևանքով նշանակվեցին 11-մետրանոցները։ Կարելի՞ է արդյոք պնդել, որ օդից վերցված կարմիր քարտը սխալվելու հետևանք է։

Փետրվարի 21 տեղի ունեցած «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումից հետո «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի ֆեյսբուքյան հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանին մեղադրել էր «Արարատ-Արմենիայի» օգտին աշխատելու մեջ։ Ավելին, Սողոմոնյանը նշել էր նաև, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Ռուսաստանում հայտնի է մրցավարների հետ աշխատելով և էլի այլ կեղտոտ գործերով։ «Ես շատ տխրում եմ, որ նա այդ ամբողջ կեղտը իր հետ բերել է Հայաստան»,- գրել էր Սողոմոնյանը։

Տեղի ունեցածը կարելի է միանգամայն արտառոց երևույթ համարել։ Փաստորեն, հայկական ամենահայտնի ակումբներից մեկի սեփականատերը մեկ այլ ակումբի գլխավոր տնօրենին ըստ էության մեղադրել էր սպորտային հանցագործության մեջ։ Սողոմոնյանի հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց ականատեսը եղանք մրցավարական ֆարսի Եղոյանի կատարմամբ։ Մրցավարական ֆարս, որն ըստ էության «Արարատ-Արմենիայի» օգտին էր։

Կարո՞ղ ենք «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո ասել, որ Արթուր Սողոմոնյանը ճիշտ էր։ Եթե այո, ապա կստացվի, որ մեր երկրում, այսպես կոչված, վնգստացող դատավորներ կան նաև ֆուտբոլում։ Տվյալ դեպքում մենք գործ կունենանք ոչ թե բանիմաց և պրոֆեսիոնալ մրցավարների, այլ արդեն ցածրակարգ մրցավարների հետ, որոնք սպասարկում են ոմանց շահերը։ Հուսանք, որ այդպես չէ։

Հստակ է թերևս այն, որ Սողոմոնյանի հայտարարությունից և մասնավորապես «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուղղակի պարտավոր է հետաքննություն սկսել։ Մինչ օրս ՀՖՖ-ն բավարարվել է մրցավարների սխալներին գնահատականներ տալով։ Որոշ դեպքերում, այո, ՀՖՖ-ն արձանագրել է իր իսկ մրցավարների սխալները՝ ստիպված լինելով նաև պատժամիջոցներ կիրառել։ Համոզվեցինք, սակայն, որ ՀՖՖ-ի այս գործելաոճն ամենևին էլ չի նպաստել մրցավարական ֆարսի գոնե նվազեցմանը։ Ավելին, արդեն հայտնի ակումբներից մեկի սեփականատերը մեկ այլ ակումբի գլխավոր տնօրենին մեղադրում է մրցավարների հետ աշխատելու մեջ։ Գևորգ Եղոյանը «մաստեր է կլաս» է ցույց տալիս Գյումրիում։ Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է, որի ենթակայության տակ են գտնվում Գևորգ Եղոյանը և մյուս «տաղանդաշատ» մրցավարները։

Անպատժելիության հետևանքն է, որ վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում չեմպիոնության հարցը որոշում են մրցավարները և ըստ էության ֆուտբոլի ֆեդերացիան։ Նախորդ տարի ՀՖՖ-ն առաջնության վերջնամասում արտասահմանից որակյալ մրցավարներ էր հրավիում առաջնության հանդիպումները սպասարկելու։ Մինչ այդ, սակայն, տեղացի մրցավարներն արել էին հնարավորը առաջնությունն ապականելու համար։ Ինչպես ընդունված է ասել, բանը բանից արդեն անցել էր։ Շատերը կհամաձայնեն, որ շատ ավելի ընդունելի կլիներ, որ դրսից մրցավարներ հրավիրելու փոխարեն ՀՖՖ-ն ուղղակի համապատասխան գնահատականներ տար տեղի ունեցած արատավոր երևույթներին։ Համապատասխան հետևություններ և քայլեր չանելու պարագայում շատ շուտով կարող ենք արդեն երանի տալ ցածրակարգ մրցավարներին՝ ունենալով «վնգստացող» մրցավարների «հզոր բանակ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում