Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, խոստովանել է, որ թագավորական պարտականությունների կատարման ընթացքում ինքնասպանություն գործելու մտքեր է ունեցել: Այս մասին նա պատմել է ամերիկացի լրագրող Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, հաղորդում է CBS-ը:
«Դա շատ հստակ, իրական և վախեցնող միտք էր: Ես չէի կարողանում մենակ մնալ»,- ասել է Սասեքսի դքսուհին:
Նա նաև հավելել է, որ իր օգնություն ստանալու անհրաժեշտության մասին հաղորդել է Բուքինգհեմյան պալատին, բայց նրանք պատասխանել են, որ դա օգուտ չի բերի թագավորական ընտանիքին:
2020թ.-ի հունվարին արքայազն Հարին և Մեգան Մարքլը որոշեցին հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից և ֆինանսական անկախություն ձեռք բերել Բուքինգհեմյան պալատից: