Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Խոնարհումս այն հայ կանանց, որ իրենց որդիներից, ամուսիններից ու եղբայրներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր,

Հետպատերազմյան Հայաստանում բոլոր տոների խորհուրդն է փոխվել, ու գիտեմ, որ գարունն ու զարթոնքը խորհրդանշող Մարտի 8-ը ևս այս տարի ձեզ համար այլ երանգ ունի․․․ Մեր հայրենիքը վերքեր ունի, իսկ դրանց ցավն ամենից առաջ ու ամենից շատ կանայք են զգում ու ապրում։

Այդուհանդերձ, չենք կարող մոռանալ, որ այսօր ձեր տոնն է ու եթե մշտապես մեծարում ու գնահատում ենք ձեզ, դժվարին ժամանակներում, առավելևս, չենք կարող անտեսել օրը։ Ուրեմն, Մարտի 8-ի առիթով պարտավոր ենք ասել, որ շնորհակալ ենք հայ կնոջը, որ հենց այսպիսին է՝ հոգատար և ուժեղ, քնքուշ ու զորավոր, նվիրված՝ թե՛ ընտանիքին, թե՛ հայրենիքին, թե՛ այն աշխատանքին, որ ստանձնում է։

Ամենաօրհասական օրերին էլ եղել ու մնում եք մեր կողքին, տալիս հույս ու կորով, լինում նեցուկ և աջակից, ապացուցում, որ արժանի եք անվերապահ սիրո ու հարգանքի․ նման ժամանակահատվածներում ավելի է արժևորվում ու կարևորվում ձեր դերը։ Այսօր, առաջին հերթին, իմ խոնարհումն ու զորակցությունը՝ այն հայ կանանց, որ իրենց որդիներից ու թոռներից, ամուսիններից ու եղբայրներից, հայրերից, սիրած տղաներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ հավերժ պարտք ենք ձեզ նրանց ջերմությունն ու ուշադրությունը, որ զոհաբերվեցին հանուն հայրենիքի:

Շնորհակալությունս՝ այն կանանց ու աղջիկներին, որ պատերազմի ընթացքում ցույց տվեցին, որ բանակի համար կարևոր հենարան են թիկունքում, նաև նրանց, որ անմիջական մասնակիցը դարձան ռազմական գործողություններին՝ ամենատարբեր ճակատներում՝ ռազմի դաշտում, մարդասիրական աշխատանքներում, առողջապահական համակարգում, քարոզչական ոլորտում՝ աշխարհին մեր ճշմարտացիությունը հասցնելով։

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ, կյանքը շարունակվում է, վերքերը սպի կդառնան, կամոքվեն կամ ոչ, իսկ մենք նոր ճակատ ունենք՝ հարատևելու և ուժեղանալու, հայ մնալու ու երկիր պահելու, ուստի խնդրում եմ ձեզ այդ ճանապարհին կատարել ձեր կարևոր առաքելությունը՝ մեր մատաղ սերնդին ու այն սերնդին, որ դեռ պիտի գա, դաստիարակե՛ք, ոգեշնչե՛ք, մեծացրե՛ք ազգային ոգով, հայեցի արժեքներով՝ մեծ հայրենասիություն ներարկելով ու լինելով այդ ամենի օրինակը, իսկ դա ամենաամուր հիմքը կլինի մեր նպատակների համար։ Խաղաղություն, առողջություն, ջերմություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է Սյունիքի մարզպետի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում