Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտնել են, որ աղջիկ երեխա են ունենալու: Այդ մասին հաղորդում է CBS-ը:
«Ցանկացած սեռի երեխա ունենալը՝ մեկ կամ երկու, հիանալի է: Բայց երբ տղա երեխա ունեք, իսկ հետո՝ աղջիկ, ուրիշ էլ ի՞նչ կարող եք ցանկանալ: Մեր ընտանիքը՝ մենք չորսն ենք և երկու շուն»,- ասել է արքայազն Հարին:
Մեգան Մարքլը հաստատել է արքայազնի խոսքերը:
«Գործն արված է: Հիմա նրանք երկուսն են»,- ասել է նա: