Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պատմել է գաղտնի հարսանիքի մասին, որը տեղի է ունեցել իրենց տան հետնաբակում՝ պաշտոնական հարսանիքից երեք օր առաջ, հաղորդում է CBS-ը:
«Մենք զանգահարեցինք արքեպիսկոպոսին և պարզապես ասացինք նրան. «Ահա, սա ներկայացում է ամբողջ աշխարհի համար: Բայց սա երկուսիս միությունն է և մենք ուզում ենք պսակադրվել մեզ համար»,- ասել է Մարքլը: