Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Ժողովրդական բանակը մի դարձրեք քաղաքական

Տարածվել է Արցախի Պաշտպանական բանակի 124 սպաների հայտարարությունը: «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում»,- ասված է սպաների հայտարարության մեջ:

Հայտարարությունը բազմիմաստ է: Նախ՝ պարզ չէ, թե ում են խնդրում և միջնորդում սպաները, որպեսզի Օնիկ Գասպարյանը շարունակի ծառայությունը: Խնդրում են հենց Օնիկ Գասպարյանի՞ն, թե՞ խնդրում են կամ դիմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Թե՞ Արցախի ՊԲ սպաների հայտարարությունը ձևով ու տեքստով է միայն միջնորդություն ու խնդրանք, իսկ ըստ էության այն քաղաքական և հոգեբանական ճնշում է այն գործիչների հանդեպ, որոնց որոշումներից է կախված ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը և ընդհանրապես Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծումը:

Բոլոր դեպքերում, Արցախի ՊԲ սպաների հայտարարությունը ԳՇ շուրջ ստեղծված վիճակում բացում է այդ նոր ու բազմիմաստ շերտը: Մի կողմից՝ այն կարող է իհարկե թույլ տալ քաղաքական պատասխանատուներին և կողմերին գալ հանգուցալուծման Օնիկ Գասպարյանին պահելով, սակայն ԳՇ-ն դուրս բերելով քաղաքական գործընթացներից, մյուս կողմից՝ Արցախից սպաների հայտարարությունը կարող է ունենալ հակառակ ազդեցություն և էլ ավելի խորացնել ճգնաժամը:

Հատկանշական է, որ հայտարարության տեքստը չի պարունակում քաղաքական պահանջներ, չունի պահանջագրի բովանդակություն, սակայն մյուս կողմից՝ զինվորականության ցանկացած հայտարարություն, որն առնչվում է առկա ճգնաժամին, ունենում է բավականին սուր քաղաքական ընկալումներ: Կասկած չկա, որ արմատական ընդդիմությունը փորձելու է օգտագործել Արցախի ՊԲ սպաների այս հայտարարությունն այնպես, ինչպես օգտագործել է ԳՇ հայտնի հայտարարությունը, ինչից սկսվել է ամեն ինչ:

Այդ իմաստով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հայտարարության քաղաքական խաղարկման նախադեպը, սպաները թերևս կամ պետք է ձեռնպահ մնային իրենց հերթին հայտարարությունից, կամ դրանում թերևս պետք է ընդգծեին, շեշտեին այն, ինչ իր հերթին չի արել ԳՇ-ն: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ նրանք պետք է կոչ անեն անխտիր բոլոր քաղաքական ուժերին, որ փորձ իսկ չանեն զինվորականության հայտարարությունները քաղաքականության հարթակներում խաղարկելու և շահարկելու: Այլապես Արցախից ՊԲ սպաների հայտարարությունը կարող է դառնալ բանակը քաղաքականության մեջ ներքաշելու որոշ ուժերի խաղի մի մասը, որը քաղաքական խաղ լինելով իրենց համար՝ պետական աղետի կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության և Արցախի համար:

Ի վերջո, կա առնվազն պարզագույն մի իրողություն, որ քաղաքական բևեռացումը իր հիմքում ունի հանրային ամենատարբեր մոտեցումներ, և խիստ կարևոր է, որ իր բնույթով ժողովրդական հայկական բանակը չդառնա քաղաքական:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում