Առաջիկա երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նախատեսում է կիբերհարձակումներ իրականացնել ռուսական ցանցերում: Այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց:
Նշվում է, որ այս կիբերհարձակումները պատասխան կլինեն SolarWinds ընկերության ծրագրային ապահովման վրա հարձակմանը:
Բացի այդ, կիբերհարձակումներին զուգընթաց, ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրամանագիր կստորագրի ամերիկյան ցանցերի պաշտպանության ամրապնդումն արագացնելու համար:
Ծրագրվում է, որ հակագրոհի հետևանքներն ակնհայտ կլինեն ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների և զինվորականների համար, բայց միևնույն ժամանակ դրանք «դրսից» տեսանելի չեն լինի: