Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի օգտագործման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը կարող են հակառակ արդյունքի հանգեցնել, Bloomberg- ին տված հարցազրույցում զգուշացրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Եթե մեկ այլ երկիր գալիս է և մաքսիմալիստական դիրքորոշմամբ պահանջում. «Կամ ինչպես մենք կասենք, կամ ընդհանրապես ոչ մի կերպ», նման վերաբերմունքը մեզ այլ ուղղությունների է մղում», – ասել է Քալընը:
Էրդողանի խոսնակը ամերիկացի գործընկերներին կոչ է արել ըմբռնել Թուրքիայի ազգային անվտանգության շահերը: