Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել հասարակական վայրերում փարաջա և նիկաբ կրելը: Որոշումը կայացվել է անցկացված հանրաքվեի արդյունքներով: Այս մասին հաղորդում է Swiss Info-ն՝ հղում անելով SRG հանրային հեռուստառադիոընկերության տվյալներին:
Մասնավորապես, օրենքով արգելվում է հանրային վայրերում դեմքը թաքցնել հագուստի՝ բալակլավայի, գլխաշորի միջոցով:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության GFS.Bern գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Լուկաս Գոլդերը նշել է, որ հարցվածների 52.7%-ը կողմ է օրինագծին:
Այս նախաձեռնությունը տարածվում է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների վրա:
Բացառություն կլինեն կրոնական երկրպագության վայրերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ դեմքը փակ է բժշկական պատճառներով: