Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Տարօրինակ է, բայց պատերազմը սրեց հարցը հենց այդ համատեքստում

Հայ-թուրքական հարաբերության մասին քննարկումները վերստին արդիականացել, կամ արդիականացման միտում են ստացել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմից և դրանում Հայաստանի ու Արցախի ցավագին պարտությունից հետո: Ընդ որում, այստեղ թվում է, թե կա որոշակի տարօրինակ, հակասական իրավիճակ՝ կարող է քննարկման, ներհասարակական-քաղաքական խոսույթի շրջանակ ներառվել հարաբերությունը մի կողմի հետ, որը դիրքավորվել է իբրև թշնամի, պատճառել մարդկային մեծ կորուստներ և պատերազմական պարտություն տարածքային կորստով: Սակայն ինչքան էլ առաջին հայացքից այդ ամենից հետո թվա տարօրինակ, որ կարող է խոսվել այդ թշնամական ակտի հեղինակ պետության հետ երկխոսության կամ հարաբերության հեռանկարի քննարկման մասին, հենց այդ պատերազմն ու պարտությունն են բերում դրա անհրաժեշտությունը կամ ձևավորում այժմեականությունը: Եվ դրա պատճառը շատ պարզ է, կամ առնվազն պատճառներից մեկը, կամ առանցքայինը: Դա այն է, որ այդ ահռելի թուրքական վտանգի հանդիման մեր ռազմա-քաղաքական առանցքային պատվար դիտվող սուբյեկտը՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, մեզ ոչ միայն չի պաշտպանել բավարար չափով, կամ առնվազն համարժեք չափող՝ ջախջախիչ պարտություն թույլ չտալու համար, այլ հակառակը՝ ի վերջո, մեր պարտության վրա պայմանավորվել է թշնամու՝ Թուրքիայի հետ:

Մենք հեռու ենք այս իրողությունը որպես դավադրություն, դավաճանություն, թիկունքից հարված ընկալելուն: Հնարավոր է ամեն ինչ, սակայն առաջնորդվենք ավելի շատ փաստական հիմք ունեցող տրամաբանությամբ: Այն, որ ռուսները պայմանավորվեցին թուրքերի հետ՝ մեր պարտության վրա, չշտապենք բնութագրել որպես համատեղ նախագծված և ծրագրված պատերազմ Հայաստանի դեմ: Թե ինչ էր դա, կարիք ունի խորքային վերլուծության և աշխարհաքաղաքական գնահատման, սակայն տվյալ պարագայում արձանագրենք անհերքելի, ակնառու, փաստական իրողությունը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, թուրքական վտանգի դեմ մեր առանցքային ապավենը չի պաշտպանել, չի կանխել այդ վտանգը մեր անվտանգային համակարգի համար առանցքային կետի՝ Արցախի ուղղությամբ գրոհի դեպքում: Սա կարող է ունենալ իր ամենաբազմաշերտ բացատրությունը, ընդ որում՝ հիմնավոր բացատրությունը, սակայն հարցը տվյալ դեպքում դա չէ, այլ այն, որ պատվարը, ապավենը չի աշխատել: Կա՞ որևէ երաշխիք, որ կաշխատի հետագայում, որ դա վերջին հարյուրամյակում հերթական, սակայն վերջին «չաշխատելն» է: Չկա որևէ երաշխիք, առավել ևս, երբ աշխարհաքաղաքական միտումները վկայում են, որ Ռուսաստանի համար խնդիրները ավելանում են և նաև դրանց լուծման առանցքային գործընկերների շարքում դիտարկում է Թուրքիան, ինչը նշանակում է նորանոր պայմանավորվածությունների ռիսկ: Իսկ ո՞ւմ հաշվին կարող են լինել այդ պայմանավորվածությունները, մնում է միայն գուշակել:

Ըստ այդմ, եթե իրադրությունն ու պատմական հեռու և մոտ ցավագին իրողություններն ու ապագա միտումները այդպիսին են, առաջանում է պարզ հարց՝ կամ փնտրել այլընտրանքային ապավեն կամ ապավեններ, կամ փնտրել ահռելի վտանգի հետ երկխոսելու և փոխշահավետ պայմանավորվելու սեփական, ուղղակի հնարավորություն: Կամ՝ անել թե՛ մեկը՝ այլընտրանքային ապավենների կամ Թուրքիայի զսպման մեխանիզմների և թե՛ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսության հնարավորության որոնում, այդ ուղղություններով ջանք: Եվ ինչն էական է, այդ ջանքը չպետք է դիտարկվի ռուսական մեխանիզմից հրաժարում: Այդ ամենը պետք է արվի ռուսական մեխանիզմի, թեկուզ ոչ հուսալի և վատ աշխատող մեխանիզմի շարունակության տրամաբանությամբ, և ավելին՝ այլընտրանքների ձևավորման միջոցով այդ մեխանիզմի արդյունավետության բարձրացմանը հասնելու ակնկալիքով: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ այստեղ, իհարկե, հույժ կարևոր է նաև արձանագրել, որ Թուրքիայի հետ երկխոսության բացակայության մեղավորը Հայաստանը չէ, այլ առաջին հերթին Թուրքիան, որ խոսում է ուժի դիրքից և թելադրում պայմաններ:

Անկարան պետք է հրաժարվի այդ դիրքավորումից: Իհարկե, նա կանի դա, երբ Հայաստանը լինի ինքնաբավ ու հզոր պետություն: Բայց դրա համար պետք է շատ ժամանակ, իսկ մինչ այդ պետք է հասնել հայ-թուրքական շփումների մեխանիզմ ձևավորելուն, դա կարևոր է: Այստեղ է, որ կարող է օգտակար լինել զսպման ռուսական մեխանիզմից զատ այլ մեխանիզմներ ներգրավելը՝ բնականաբար այլ սուբյեկտների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում