Ավստրիայի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը՝ մեկ պատվաստված կնոջ մահից և մյուսի հիվանդությունից հետո, հաղորդում է Առողջապահության ոլորտի անվտանգության դաշնային վարչությունը (BASG):
Գերատեսչությունը զեկույցներ է ստացել նույն խմբաքանակի պատվաստանյութով պատվաստման հետ կապված երկու միջադեպի մասին. պատվաստումից հետո 49-ամյա կինը մահացել է արյան մակարդման ծանր խանգարումների հետևանքով, իսկ մեկ այլ կնոջ մոտ թոքային էմբոլիա է առաջացել, այժմ նա վերականգնվում է:
«Ներկայումս պատվաստումների հետ կապված պատճառահետևանքային կապի վերաբերյալ ապացույցներ չկան: Պատճառահետևանքային կապը հնարավոր չէ հաստատել հայտնի կլինիկական տվյալների հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին կատարվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, շեշտում է BASG-ը: