Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հայաստանի ճանապարհը քայքայած հակասությունը

Հետպատերազմյան Հայաստանի ներքաղաքական թեժ իրավիճակը, իր բախումնային բարձր ռիսկով հանդերձ, այդուհանդերձ, իբրև իրողություն՝ օբյեկտիվ է: Հարկ է ընդունել, որ տարօրինակ կլիներ ռազմական ծանր պարտություն կրած երկրում չունենալ հետպատերազմյան ներքաղաքական բարդ ու ծանր վիճակ, թեժ պայքար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես պարտության, այլ պարտության, որը բերել է տարածքային զգալի կորստի: Եվ այստեղ էլ բանը լոկ հոգեբանական դաշտում չէ: Ինքնին հոգեբանական պարագան էլ չափազանց ծանր է, սակայն դրանից բացի՝ կա քաղաքական հիմնարար գործոն: Դա այն է, որ պարտության հետևանքով քանդվել է այսպես ասած՝ երրորդ հանրապետության անվտանգային ամբողջ կոնցեպտը: Ավելին, քանդվել է թերևս պետական ամբողջ կոնցեպտը, որովհետև այն, խոշոր հաշվով, կառուցված է եղել հենց այն առանցքի շուրջ, որի մի զգալի մասը դարձել է պարտության հետևանք: Միևնույն ժամանակ, այստեղ եղել է հայկական անվտանգության խոցելիության հիմնական պատճառներից մեկը: Բանն այն է, որ առնվազն երկու տասնամյակ և ավելի հայկական պետականության զարգացումն ու անվտանգությունը, դրան ուղղված քաղաքականությունն իր գործողությունների և գաղափարաբանական բաղադրիչներով կառուցվել է մի կոնցեպտի վրա, որի հանձնման շուրջ բանակցություն է վարվել Ադրբեջանի հետ՝ միջնորդ համանախագահների մասնակցությամբ, որոնք համաշխարհային անվտանգության դերակատարներից են, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը:

Ահա, այդ խորքային հակասությունն է բերել Հայաստանի համար լրջագույն քաղաքական խնդիրների և աստիճանաբար կուտակվող կատակլիզմների: Բախվելով դրանց, Հայաստանը մի կողմից ներսում, այսպես ասած, սկսել է կարծրացնել կոնցեպտը ներքաղաքական նկատառումներով և որոշակի արտաքին քաղաքական ազդեցության տակ, իսկ դրսում շարունակել է ըստ էության բանակցել ներքին կոնցեպտին հակադիր տրամաբանությամբ: Այդ հակասությունը, ըստ էության, առնվազն քաղաքական իմաստով, սկսել է քայքայել անվտանգային համակարգը, որովհետև այդ համակարգը լոկ բանակը չէ, լոկ սպառազինության ծավալը և տեսակը չէ, լոկ զինվորն ու սպան չէ: Նրանք, ի դեպ, մշտապես եղել են բարձրության վրա և, թերևս, եղել են հայկական պետական անվտանգության կոնցեպտի, թերևս, միակ հուսալի և բյուրեղացած բաղադրիչը: Բայց անվտանգությունը նաև ռազմաքաղաքական միջավայրն է, անվտանգությունը ուժային կենտրոնների, ռեգիոնալ խոշոր դերակատարների հետ հարաբերությունում համակարգված, համադրելի վարքագիծն է: Որովհետև, եթե այդ կենտրոնները լինում են ականատես, թե ինչպես է քաղաքական իշխանությունը երկրի ներսում ավելի ու ավելի շեշտադրում մի կոնցեպտ, որի ավելի ու ավելի հանձնման պատրաստակամության քննարկումներ է անում բանակցային սենյակներում, ընդ որում՝ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ ակնկալելով այդ հանձնման դիմաց, ապա նրանց մոտ առաջանում է, թող ներվի ասել՝ հայկական պետականության հանդեպ «կոգնիտիվ դիսոնանս»: Իսկ ուժային կենտրոնները, բնականաբար, չեն ենթարկվելու դրան, նրանք չեն մնալու շվարած կամ մոլորված: Նրանք պարզապես Հայաստանը դուրս են գրելու առանցքային գործընթացների սուբյեկտային կարգավիճակ ունեցող երկրների շարքից:

Ամբողջ խնդիրն այժմ այն է՝ հայկական պետականության առաջ կանգնած, թե արդյո՞ք Հայաստանը կարողանալու է վերադառնալ շարք այդ իմաստով: Եվ հետպատերազմյան ներքաղաքական թեժ իրողությունները, անշուշտ, օբյեկտիվ են այդ առումով, որովհետև դրանք պետք է լինեին վերադարձի ճանապարհը: Բայց հիմքում այդ օբյեկտիվությամբ հանդերձ, ներքաղաքական իրողությունները իրենց բովանդակությամբ բացարձակապես կապ չունեն այդ իրողությունների հետ և ընդամենը վերաբերում են որոշակի խմբերի իշխանություն վերադարձի ճանապարհին:

Իսկ այդ ճանապարհին նրանք ոչ միայն հակված չեն քննարկել Հայաստանի համար այդ լրջագույն խնդիրները, այլ հակառակը՝ հակված են առավելագույնս խլացնել քննարկման որևէ փորձ, ծածկելով այն միայն հռչակագրային, պաթետիկ-հայրենասիրական լոզունգներով: Որովհետև դրանից դուրս քննարկումը նրանց դնելու է հենց պետականության կոնցեպտի և պետական քաղաքականության հակասության առաջ ունեցած պատասխանատվության դեմ դիմաց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում