Ըստ բրիտանացի բժիշկների, ոչ սպեցիֆիկ ախտանիշները՝ թուլություն, հոգնածություն, դյուրագրգռություն, քնի խանգարում, երբեմն վկայում են լյարդի ցիռոզի մասին:
Ըստ Express-ի՝ պետք է ուշադրություն դարձնել նաև քթից ու լնդերից արյունահոսությանը, հաճախակի սրտխառնոցին, ախորժակի կորստին և առանց պատճառի քաշի կորստին: Մասնագետները նշում են, որ մաշկի քորը, ափի կարմրությունը, դեղնավուն մաշկը նույնպես կարող է վկայել լյարդի լուրջ հիվանդության մասին:
Եթե ի հայտ գան նման ախտանիշներ, ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ապա պետք է անհապաղ խորհրդակցեք բժիշկների հետ և լրացուցիչ հետազոտություն անցնեք: