Իտալիայի Պոմպեյից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիվիտա Ջուլիանա վիլլայի տարածքում հնէաբանները գտել են հրաբխային մոխրի շերտի տակ գտնվող սայլ՝ զարդարված Էրոսին պատկերող մեդալիոններով, և էրոտիկ տեսարաններով: Ենթադրվում է, որ սայլը օգտագործվել է ազնվականների հարսանիքների և այլ հատուկ առիթների համար:
Փորձագետները նշում են, որ մինչ այժմ Պոմպեյի տարածքում հայտնաբերված բոլոր գտածոները նախատեսված են եղել աշխատանքի համար:
Գրեթե 2000-ամյա փայտե սայլակառքը՝ բրոնզով, անագով զարդարված, լավ է պահպանվել, հայտնում է deccanherald.com-ը: