Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Այս օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը բնական երևույթ էր. աշխարհը պետք է բացվի, այլևս անհնար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

– Պարոն Մկրտչյան, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508, մահվան՝ 4 նոր դեպք։ Առողջապահության նախարարը նշում է, որ պետք է վերադառնալ դիմակների կրման և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը։ Գործ ունենք կորոնավիրուսի երրո՞րդ ալիքի հետ։

– Բնական երևույթ է Covid-ի աճը, քանի որ մեծ կուտակումներ, իրար հետևից տարբեր հանրահավաքներ են, ինչի հետևանքով էլ բարձրացում է տեղի ունենում։ Մի քանի օր դեռ պետք է սպասենք, տեսնենք, քանի որ մեկ-երկու օրվա թվերի բարձրացումը դժվար թե հնարավորություն տա գնահատել։ Հիմա դիմակներին վերադառնալը և սոցիալական հեռավորություն պահպանելը ճիշտ տարբերակ է, քանի որ այն արդեն արդյունավետ է եղել։ Այսպիսով որոշ չափով կզսպենք հետագա թվերի բարձրացումը, ուղղակի մասսայական միջոցառումներից պետք է զերծ մնալ, կոնտակտները հնարավորինս սահմանափակել։ Մի փոքր ցուցանիշների նվազեցում, և արդեն մարդիկ թուլանում են, բոլորն էլ կոչ են անում զգոն լինել և չտրվել հանգստությանը, որովհետև ունենք պրոբլեմներ։ Հարցը միայն համակարգի դիմակայելու խնդիրը չէ, այսօր էլ հայտարարվել է, որ նախարարությունը նորից վերաբացելու է մի քանի հիվանդանոցային Covid կենտրոններ։

– Համակարգը կարո՞ղ է դիմակայել նոր ալիքին։

– Համակարգը կարող է դիմակայել, բայց դիմակայելուց զատ, ինչու մասսայական մեծ թվեր ունենանք, եթե կարելի է զերծ մնալ մեծ ծավալով շփումներից, կրել դիմակ և պահպանել հեռավորություն։
Համատարած դիմակ չեն կրում։ Սա արդյո՞ք ցուցիչ է, որ Covid-ի հետ հանրությունը սովորեց ապրել կողք կողքի։

– Դա էլ կա, այլ ելք չունենք, պետք է ապրել և աշխատել, զբոսնել Covid-ի հետ։ Մեր կենցաղում, ապրելակերպում եղած փոփոխությունները որդեգրենք և գնանք առաջ։ Աշխարհը պետք է բացվի, այլևս անհնար է։

– Հայաստանը գնել է Sputnik V պատվաստանյութի 15.000 դեղաչափ՝ նախատեսված 7500 հոգու համար։ Արդյոք ճի՞շտ է սկզբում ռուսական պատվաստանյութի փորձարկումը։ Նախարարն ասում է, որ ամենանպատակահարմարն ենք ընտրել։

– Գիտեք, պատվաստանյութը ուսումնասիրման տեսանկյունից ժամանակ է պահանջում։ Եվ առհասարակ բոլոր պատվաստանյութերն էլ անցել են որոշակի փորձաքննական ժամանակաշրջան՝ մեկի մասին շատ ավելի շատ են դրական կարծիքները, մյուսի մասին մի քիչ ավելի քիչ։ Պատվաստման պրոցեսն ամբողջ աշխարհում նոր է սկսվել, և տարանջատել ռուսական, եվրոպական, ճապոնական պատվաստանյութերը, անիմաստ միջոցառում է, բոլորն էլ 90 տոկոսով անընկալություն և արդյունավետություն ապահովում են։

Պետությունը, որքան հասկանում եմ, ձեռնարկում է միջոցառումներ տարբեր երկրների արտադրանքը ներկայացնել, ունենալ, և նաև ինձ թվում է՝ մասնավոր կազմակերպություններն էլ կներկրեն և վճարովի տարբերակներ կառաջարկեն, ցանկացած պատվաստանյութ ունի որոշակի բարդությունների տոկոս, թույլատրելի սահմաններում ունեն բարդություններ առաջացնելու հատկության որոշակի տոկոս, և արդեն իսկ բավականաչափ կիրառում ունենք, և արտառոց դեպքեր չեն արձանագրվել։

65 տարեկանը լրացած, խրոնիկական հիվանդություններով տառապողները, փակ հաստատություններում անձինք։

– Ցանկացած երկիր այդ բաժանումի դասակարգումն անում է, սկզբում որոշակի մասնագիտական տարբեր խմբեր են ընդգրկվում՝ բժիշկներ, ուսուցիչներ, սոցիալական ծառայություններ և նաև տարիքային, և հետո բնակչության վրա ծավալել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում