
Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսիի առաջին գրառումը առցանց աճուրդում գնահատվում է 1 միլիոն դոլար:
«Ուղղակի կարգավորում եմ իմ Twttr-ը», – ասված է Դորսիի կողմից 2006 թվականին հրապարակված առաջին գրառման մեջ:
Մարտի 5-ին Դորսին Twitter-ում տեղադրել է Valuables առցանց աճուրդի կայքի հղումը, որտեղ վաճառում է թվիթը: Այդ ժամանակվանից ի վեր հրապարակման վաճառքի գինը հասել է 1 միլիոն դոլարի:
Ամենաբարձր գինն առաջարկել է Tron կրիպտոարժույթի ստեղծող Ջասթին Սանան:
Թվիթերի գնորդը կստանա եզակի թվային սերտիֆիկատ, որը ստորագրված և վավերացված է դրա հեղինակի կողմից: Ապագայում դա գնորդին իրավունք կտա վերավաճառելու թվիթը կամ այն պահելու «իր մասնավոր հավաքածուի մեջ» որպես ներդրում: