Հազվագյուտ օպտիկական պատրանք են նկատել Քորնուոլ նահանգի Ֆալմութ քաղաքի բնակիչները. Այնտեղ հայտնվել է իրենց սեփական «Թռչող հոլանդացին»:
Տեղի բնակիչ Դեյվիդ Մորիսը ափի երկայնքով քայլելիս նկատել է, որ հավերից մեկը բառացիորեն սավառնում էր հորիզոնի վրայով: Տղամարդը շտապել է լուսանկարել և հավաստիացել է, որ աչքերը իրեն չեն խաբել:
Օդերևութաբաններն այս երևույթը բացատրում են օպտիկական խաբկանքով, որն առավել բնորոշ է արկտիկական լայնություններում և չափազանց հազվադեպ է բրիտանական ջրերի համար: Դա պայմանավորված է ջերմաստիճանի հակադարձմամբ, որի ընթացքում սառը օդի շերտը տարածվում է ջրի մակերևույթի վերևում և տաք օդի շերտի տակ: Ավելի խիտ սառը օդը բեկում է լուսային ալիքը, որը հարվածում է հեռավորության վրա գտնվող մարդու ցանցաթաղանթին: Արդյունքում, թվում է, որ օբյեկտը, ասես, պոկված է իր իրական դիրքից:
Images of 'floating ship' captured as result of optical illusion off the coast of Englandhttps://t.co/ceDCHUY9SN
— BBC News (UK) (@BBCNews) March 5, 2021