Սահմանները բացելու մասին հայտարարությունից հետո ռուս զբոսաշրջիկները շտապում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում՝ գրում է «Լենտա.ռու» -ն՝ վկայակոչելով Aviasales ավիատոմսերի որոնման առցանց ծառայության ուսումնասիրությանը:
Ըստ Aviasales-ի՝ վերջին 10 օրվա ընթացքում դեպի Վրաստան ավիատոմսերի պահանջարկը աճել է 37 անգամ: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ դեպի Վրաստան ավիատոմսերի ամրագրումները վերականգնվել են 87% -ով՝ ի համեմատ մինչև կորոնավիրուսային համաճարակի սկիզբը:
Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան նախատեսվող ուղևորությունների միջին տևողությունը 8.6 օր է: Ուսումնասիրության համաձայն՝ դեպի Թբիլիսի էկոնոմ դասի միակողմանի ուղևորության համար Aviasales օգտվողները վճարում են միջինը 17 հազար ռուբլի: Քանի որ Ռուսաստանից Վրաստան ուղիղ չվերթներ չկան, նրանք ստիպված են ընտրել տարանցիկ չվերթներ, օրինակ՝ Ստամբուլով: