Al Jazeera հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Սիրիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում` 125 000 մարդ է փողոց դուրս եկել: Ցույցերը անցել են երկրի համարյա բոլոր քաղաքներում, այսպիսով բողոք հայտնելով կիրակի օրը 150 քաղաքացու սպանության դեմ:
Ակտիվիստների տվյալներով արդեն 15 զոհ կա, մասնավորապես Իրբին և Հոմս քաղաքներում: Դեր Զոր քաղաքում 40 000 ցուցարար փակել է տանկերի ճանապարհը:
Զոհեր և վիրավորներ կան նաև զինվորականներ շրջանում: Ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքների կենտրոններում ուրբաթ օրվա աղոթքից հետո:
Al Arabiya-ն հայտնում է, որ հարյուրավոր մարդիկ հավաքվել են նաև Քուվեյթում Սիրիայի դեսպանատան մոտ, պահանջելով դեսպանի արտաքսումը:











































