Tuesday, 16 04 2024
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞

Փաշինյանի անվտանգությանը սպառնալիք կա. Իրավիճակը լավը չէ, ինքն էլ տաք է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի, մասնավորապես խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։ Ըստ ամենայնի՝ ընտրություններ կարող են լինել տարվա առաջին կեսին։ Ինչպիսի խորհրդարան հնարավոր կլինի կազմավորել։Արդյո՞ք հնարավոր կլինի համոզված ասել, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված կլինի այդ ընտրություններով։ Սա կարճաժամկե՞տ, թե՞ միջնաժամկետ հեռանկարի համար լուծում կարելի է համարել։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հասցնի քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ կազմակերպություններից դուրս գտնվող կուսակցություններին օրինական ճանապարհով, կառավարության, ԱԺ որոշումներով կարողանա դարձնել մրցունակ, անշուշտ, և՛ ինքը կշահի, իրենից հետո կթողնի արված գործ, և՛ ՀՀ-ն կշահի, որովհետև Հայաստանում առայժմ բացակայում է քաղաքական մրցակցությունը՝ քաղաքական կուսակցությունների տկարության պատճառով։

«Եթե Նիկոլ Փաշինյանը, պայմանականորեն ասած, հարյուր օրում հասցնի ձևավորել մրցակցային մթնոլորտ քաղաքական ուժերի համար, ուրեմն մենք կունենաք ազատ թափանցիկ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի ԱԺ-ում քաղաքական հարթակ և Հանրապետություն  կշահի, իսկ եթե նա «ռակիրովկա» ռեժիմով աշխատի, այսինքն հետ վերադարձնի իշխանությունը քրեաօլիգարխիկ համակարգին՝ ստանալով իր փայը, որովհետև այս պայմաններում ոչ մրցակցային պայմաններում ՔՊ-ն ունի ստարտային առավելություն, քանի որ իրենց հակառակորդն իրենցից վատն է, ապա քաղաքացիները ստիպված են լինելու ընտրել շատ վատի և վատի միջև: Հասկանալի է, որ դա ժամանակավոր, սխալ, անհեռանկար և հանցավոր որոշում կլինի՝ կործանարար ՀՀ քաղաքական կյանքի համար»,-ասաց Ազատ Արշակյնը:

Հարցին, թե արդյոք 100 օրը կարճ ժամանակ չէ նման խնդիր լուծելու համար, նա արձագանքեց. «Այնպես, ինչպես արվեց հեղափոխությունը, ճիշտ այնպես, ինչպես ձախողվեց հեղափոխական ծրագիրը, այնպես էլ նույն թիմը այդպիսի կամային հատկություններով եթե գործի, հարյուր տարին էլ քիչ է քաղաքական բարեփոխումների համար: Բայց եթե դրսևորի քաղաքական կամք, ոչ թե 100 օրում, այլ ավելի կարճ ժամանակում կարելի է Հայաստանը դարձնել ազատ մրցակցության թատերաբեմ։ Մենք հույս ունենք, որ սեփական անվտանգության հանգամանքից ելնելով Նիկոլ Փաշինյանն անձամբ շահագրգռված է գոնե այդտեղ  հեղափոխություն անելու։

Ազատ Արշակյանը համոզված է, որ իրոք Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը սպառնալիք կա. «Եղել են բազմաթիվ սխալներ, պատերազմին չնախապատրաստվելը, Հայաստանին մեկուսացնելը Մինսկի խմբի դաշնակիցներից՝ խորացնելով հարաբերությունները բռնապետությունների հետ, դրանք հանցագործություններ են: Բարեկամ լինել հանցագործ ռեժիմի հետ, նույն է, թե լինել հանցագործ: Ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու. այդ բանաձևով ինքը պատասխանատվության է ենթարկվելու։ Բացի այդ, ունենք պատերազմի ողբալի և աղետալի արդյունքներ,մ որի համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, նախևառաջ գերագույն գլխավոր հրամանատարը։ Այդ հազարից ավելի քրեական գործերը մեղադրող կողմի համար Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործեր են, վատ կառավարման, սխալ կառավարման, ռազմական գործողությունների տապալման վկայություններ են։ Իրավիճակը լավ չէ, ինքն էլ տաք է, չի զգում, անվտանգության բնազդները չեն աշխատում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում