Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Պանթյուրքիզմը ծնվել է Ռուսաստանո՞ւմ

Ռուսաստանցի քաղաքագետ, պատմաբան, արևելքի մասնագետ, թուրքագետ Ստանիսլավ Տարասովը, որն, ի դեպ, համարվում է այսպես ասած հայամետ սեգմենտի քաղաքագետ, ասում է, որ պանթյուրքիզմը՝ իբրև գաղափար, Օսմանյան Թուրքիայի քաղաքական վերնախավ է ներդրվել ցարական Ռուսաստանի գլխավոր շտաբից: Տարասովը, որն, ի դեպ, ուսանել է Բաքվում, խորհրդային տարիներին շատ երկար ժամանակ աշխատել է Արևելքում, Թուրքիայում՝ ԽՍՀՄ դիվանագիտական առաքելությունների շրջանակում: Պանթյուրքիզմի վերաբերյալ Տարասովի պնդումը բավականին հետաքրքիր է և, մի կողմից, խորքային ուսումնասիրության առարկա, և ներկայիս աշխարհաքաղաքական մի շարք իրողությունների բանալի մյուս կողմից: Այդ ամենով հանդերձ, Տարասովի խոսքերի համատեքստը որոշակի մտորումների տեղիք է տալիս նաև հայկական մտածողության առնչությամբ, որում պանթյուրքիզմի գաղափարը անշուշտ ունի ուղղակի կամ լատենտ ընդգծվածություն և քաղաքական մտածողության ձևավորման առանցքային դեր: Պատկերացնենք, որ Հայաստանում ինչ-որ մեկը հայտարարում է, թե պանթյուրքիզմի գաղափարը թուրքական վերնախավ է ներդրվել ռուսական գլխավոր շտաբից: Պատկերացնո՞ւմ եք, թե որոշակի քաղաքական և հասարակական շրջանակներ ինչ կանեն այդպիսի հայտարարության հեղինակին, ինչ պիտակներ կփակցնեն՝ «սորոսական», «հակառուս», «թուրք», «դավաճան» և այլն: Մինչդեռ, այս մասին խոսում է ռուսաստանյան հեղինակավոր քաղաքագետներից մեկը, որն, ընդ որում, դիտարկվում է որպես հայամետ: Նա է փաստորեն արձանագրում, որ պանթյուրքիզմի գաղափարը թուրքական վերնախավ է ներդրվել ռուսական կայսրությունից, որպեսզի այդ գաղափարի միջոցով կայսրությունը կարողանա իր ազդեցությունը տարածել այդ թվում՝ կովկասյան ռեգիոնում, բնականաբար, պանթյուրքիստական վտանգից ժողովուրդներին պաշտպանելու խաղաքարտի ռազմավարական հաշվարկով: Հարց է առաջանում, իհարկե, այժմ իրերի դրությունն ու հարաբերակցությունը նո՞ւյնն է, թե՞ այդուհանդերձ անցնող հարյուրամյակն ու աշխարհակարգային վերափոխումները փոխել են նաև ուժերի հարաբերակցությունը:

Թերևս, այո՛, արևմտյան անվտանգային բևեռին կցվելը Թուրքիային բերել է էապես նոր իրավիճակի, միաժամանակ Արևմուտքի հետ ռազմավարական հակադրությունն ու անգամ թշնամական դիրքավորումը, Արևելքից էլ չինական էքսպանսիան բոլորովին փոխել են ռուսական բևեռի ներուժը: Ըստ այդմ՝ փոխվել է ռուս-թուրքական ուժերի հարաբերակցությունը, և, եթե պանթյուրքիզմի գաղափարը ռուսական կայսրության համար մեկ դար առաջ դիտարկվել է այսպես ասած թուրքական վերնախավն ու նաև մերձակա ժողովուրդներին կառավարելու միջոց, ապա այժմ թուրքական վերնախավը այդ գաղափարն ըստ էության շրջել է Ռուսաստանի դեմ նաև, և, մեծ հաշվով, մեղմ ասած բաց է հարցը, թե արդյո՞ք Մոսկվան ներկայումս ի վիճակի է կառավարել մեկ դար առաջ իր իսկ ծնունդ տված գաղափարը: Այլ կերպ ասած, այն արդեն գործիք է, ինքնուրույն գործիք է Թուրքիայի, ոչ թե Ռուսաստանի ձեռքին: Համենայնդեպս կան այդպես մտածելու մի շարք գաղափարներ, ինչն էլ հենց պետք է մտորելու տեղիք տա հայկական քաղաքական վերնախավերին, եթե կան այդպիսիք: Այստեղ է, որ առաջանում է խնդիրը՝ գտնել թուրքական վերնախավերի հետ հարաբերվելու մեխանիզմներ, առավելագույնս ուղղակի հարաբերվելու, որպեսզի անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքի գործիքն է պանթյուրքիզմը՝ Ռուսաստանի, թե Թուրքիայի, զգալիորեն չեզոքացվի Հայաստանին դրանից սպառնացող վտանգը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա նվազագույնը ունենալ երկու կողմի հետ էլ աշխատանքային հարաբերության հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում