Ամերիկյան Perseverance մարսագնացն իր առաջին փորձնական ուղևորությունն է իրականացրել Մարսի վրա, հայտնում է մարսագնացի Twitter- ի էջը:
«Ես ճանապարհին եմ։ Առաջին անգամ կատարեցի իմ առաջին փորձնական պտույտը Մարսի վրա՝ անցնելով մոտ 5 մետր ճանապարհ … Դեռ շատ բան պետք է անել»,- նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է մարսագնացի անունից։
Փետրվարին Perseverance մարսագնացը հաջող վայրէջք կատարեց Եզերոյի խառնարանի տարածքում: Սարքը կփնտրի կյանքի հետքեր և կուսումնասիրի Մարսի երկրաբանությունը՝ հասկանալու համար դրա՝ չոր, սառը մոլորակի վերափոխման պատճառները: Բացի այդ, մի շարք փորձեր կիրականացվեն մարսագնացի վրա, որոնք օգտակար կլինեն Մարս մարդկանց հնարավոր հետագա արշավների համար: