Պենտագոնը կրճատելու է «տաք կետերում» զինծառայողների տեղակայման ժամկետը մեկ տարուց մինչև 9 ամիս, հայտնել է NBC News-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:
ԱՄՆ Զինված ուժերը ներկայումս մասնակցում են զինված բախումներին Աֆղանստանում, Լիբիայում և Իրաքում: Ըստ գոյություն ունեցող կանոնների զինվորականները ռոտացիայի են ենթարկվում տարին մեկ:
Պաշտոնապես այս փոփոխության մասին ԱՄՆ բանակի հրամանատարությունը կհայտարարի ուրբաթ առավոտյան: