
Գերմանիայում իշխող կոալիցիան (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Քրիստոնեա-սոցիալական միություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) պայմանավորվել է սահմանադրությունից հանել «ռասա» հասկացությունը, հաղորդում է Der Spiegel պարբերականը:
Գերմանիայի հիմնական օրենքի երրորդ պարբերությունը ներկայումս ասում է, որ «ոչ ոք չպետք է խտրականության ենթարկվի սեռի, ծագման, ռասայի, լեզվի, հայրենիքի և ծննդյան վայրի, կրոնի, կրոնական և քաղաքական հայացքների, ինչպես նաև հաշմանդամության հետ կապված»: Ապագայում նախատեսվում է «ռասա» բառը փոխարինել «ռասիստական հիմքերով» խտրականությամբ: