ՌԴ զինված ուժերում COVID-19-ով հիվանդացության ամենացածր ցուցանիշն է երկրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի բանակը, պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հաղթած են դուրս գալիս այս մարտից: Մեզ մոտ մահացության և հիվանդացության ամենացածր ցուցանիշն է ամբողջ երկրում և կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը»,- հայտարարել է Շոյգուն՝ Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: