Ֆիքսված գներով ապրանքներ վաճառող խանութների ցանցի ռուսաստանցի հիմնադիրները դարձել են դոլարային միլիարդատերեր: Ըստ Bloomberg-ի, Սերգեյ Լոմակինի և Արտյոմ Խաչատրյանի կարողությունը ընկերության IPO դուրս գալուց հետո հասել է 3.6 միլիարդ դոլարի: Forbes-ը կարողությունը գնահատում է 3.4 միլիարդ դոլար:
Լոնդոնյան բորսայում ընկերության մեկ բաժնետոմսը գնահատվել է 9.75 դոլար, ամբողջ ընկերության արժեքը՝ մոտ 8.3 մլրդ դոլար:
Լոմակինի և Խաչատրյանի ընկերության բաժնետոմսերի սակարկությունը Լոնդոնում և Մոսկվայի բորսայում նշանակված է մարտի 10-ին: