Իլհամ Ալիևը հայտարարել է տրանսպորտային նոր միջանցքի մասին, ասելով, թե այն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»՝ Զանգեզուրով և երկրի հիմնական մասը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ:
«Եթե Հայաստանը իրեն նորմալ պահի, կարող է օգուտ քաղել այդ գործընթացից,- հայտարարել է Ալիևը: Նա Թուրքիային և Իրանին հրավիրել է օգտվել «զանգեզուրյան միջանցքից»:
ՀՀ արտգործնախարարությունը շեշտում է, որ նոյմեբերի 9-ի հայտարարության մեջ որևէ միջանցք ստեղծելու մասին խոսք չկա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի համալսարանի և Վեբստերի համալսարանի Ժնևի մասնաճյուղի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը վերջերս տարբեր մեսիջներ է ուղարկում. «Կա հին դիսկուրսը, որտեղ Հայաստանին դատապարտում է, հանցավոր համարում, և կա նոր դիսկուրս: Ալիևի հայտարարությունների մեջ ապագան նայող քայլեր կան: Բաքվի համար պատերազմն ավարտված է, Ադրբեջանը ծրագրում է հետպատերազմյան շրջանի նոր երևույթները:
Իսկ Հայաստանի ղեկավարության՝ վարչապետի, արտգործնախարարության, ինչպես նաև ընդդիմության դիսկուրսը և ուղերձները այնպիսի տպավրություն են թողնում, որ Երևանը մեկ քայլ հետ է: Այսինքն՝ Երևանը մեկ քայլ հետ է, Բաքուն մեկ քայլ առաջ»,- նշեց Չեթերյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: