Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Երևանից ու Բաքվից Թբիլիսի թռչելն ավելի մոտ է, քան Ժնև ու Մինսկ»․ Վրաստանը բանակցությունների հարթակ է առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

 – Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Թբիլիսին Երևանին և Բաքվին առաջարկում է քննարկման հարթակ։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ կովկասյան երեք երկրները պետք է որոշեն տարածաշրջանի ապագան: Ի՞նչ դեր կխաղա Վրաստանը այս հարցում:

Վրաստանի դերն այս պարագայում սահմանափակվում է բանակցությունների հարթակ ապահովելով: Ի վերջո, Երևանից և Բաքվից Թբիլիսի թռչելը շատ ավելի մոտ է, քան Մինսկ կամ Ժնև: Ինչո՞ւ միայն այսքանով։ Պարզ է, Թբիլիսին չունի ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ռեսուրսներ ձեռք բերված պայմանավորվածությունները երաշխավորելու համար, և ավելին՝ կողմերին ստիպել զիջումների գնալ միմյանց նկատմամբ: Անկեղծ ասած, ես իմաստ չեմ տեսնում առանց ուժեղ միջնորդների բանակցություններ միայն այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան անհաղթահարելի ուժի հակասություններ, և եթե նրանք կարողանային գալ ուղիղ համաձայնության, ապա դա կանեին վաղուց: Բայց Վրաստանի արտգործնախարարի ժեստը արժե գնահատել, այն էսթետիկ ​​տեսանկյունից գեղեցիկ է:

– Այսպիսով, կարող ենք արձանագրել նաև, որ Թբիլիսին մերժում է Թուրքիայի առաջարկած 3+3 ձևաչափը։

– Բնականաբար մերժում է, մենք պատրաստ ենք երկկողմ հարաբերություններ զարգացնել բոլոր երկրների հետ, բայց անբնական է մտնել մի հարթակ, որում ներկա է Ռուսաստանի Դաշնությունը, որն օկուպացրել է Վրաստանի երկու շրջանները: Եվ ավելին՝ դեռ ոչ ոք չի բացատրել, թե դա ինչ պլատֆորմ է: Ավելի շուտ բարի ցանկության է նման:

– Վրաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը թույլ կտա՞ Թբիլիսիին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

Իհարկե, այսօր ամբողջ վրաց քաղաքական դասը զբաղված է ներքին վեճերով, որոնք չեն դադարում 2020-ի նոյեմբերից։ Այսինքն՝ ավելի քան մեկուկես տարի: Նման պայմաններում առաջնահերթությունը Բրյուսելի և Վաշինգտոնի հետ շփումն է, որոնք կողմերի համաձայնությամբ միջնորդ են կառավարության և ընդդիմության միջև: Պարզապես չկա բավարար ժամանակ և էներգիա տարածաշրջանային խնդիրների համար:

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը ապավինել Վրաստանի աջակցությանը նման հարցերում, թե՞ առաջին պլան կգան ռազմավարական շահերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք Վրաստանի աջակցության մասին: Անկախության ողջ ընթացքում Վրաստանը խստորեն կատարում է Հայաստանի հետ կնքված բոլոր միջպետական ​​պայմանագրերը, և զարգանում են երկրների միջև հարաբերությունները, որոնք գտնվում են բավականին լավ մակարդակի վրա: Ի դեպ, դա չի խանգարում Թբիլիսիին լավ հարաբերություններ ունենալ Բաքվի ու Անկարայի հետ: Ռազմավարական շահերը փոխադարձ են, Վրաստանի բոլոր հարևանները նույնպես շահագրգռված են նրա հետ լավ հարաբերություններով, ճիշտ այնպես, ինչպես Վրաստանն է շահագրգռված հարևանների հետ լավ հարաբերություններով: Դժբախտաբար, բացառություն է Ռուսաստանի Դաշնությունը, բայց դա այլ պատմություն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում