Monday, 19 04 2021
Ռուս մասնագետների պնդմամբ՝ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումների արդյունավետությունը 97.6 տոկոս է
01:00
Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը
Սանկտ Պետերբուրգում ավելի քան 5 կգ քաշով աղջիկ է ծնվել
Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան
00:30
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 142.3 միլիոնից
Հինգ երկրների փորձագետներ քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագիծը
00:10
COVID-19-ի դեմ պատվաստված անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը
23:50
Աշխարհում Covid-19-ի հիվանդացության մակարդակը շարունակում է աճել 8-րդ շաբաթը շարունակ. ԱՀԿ
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
Սուրեն Պապիկյանը՝ Ջերմուկում սպասվող ներդրումների մասին
23:30
Քեյփթաունում բռնկված հրդեհն ահագնանում է. այն մարելու ուղղությամբ աշխատում է շուրջ 5 հազար հրշեջ
ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է հատկացրել Վայոց Ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին
Ջրականի շրջանում հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն
Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:00
Պուտինն ու Բայդենը բանակցություններ չեն ծրագրում Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում. Պեսկով
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. հնչել է կրակոց. կան վիրավորներ
22:40
Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը
Սիրիայում հայտնել են նախագահական ընտրություններում առաջին թեկնածուի անունը
Նավալնին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց
Մոսկվան չի ցանկանում, որ գերիների հարցը մեծ մասշտաբով քննարկվի ու լուծվի
Կրեմլը ընդունում է Ռուսաստանում աճող աղքատությունը
Հիմա էլ եմ ասում՝ հաղթում էինք․ միտումնավոր պարտության տանելու խնդիր է դրվել
21:50
Բացահայտվել են «Հարի Փոթեր»-ի աստղ Հելեն Մակքրորիի մահվան հանգամանքները
Քաղաքական ճգնաժամի առումով Հայաստանում և Վրաստանում նույն «բարդակն» է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին
ԲՏԱ, ԱԳ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են «Ինժեներական քաղաք»
21:10
Կրեմլը հաստատել է, որ Պուտինը և Բայդենը քննարկել են Բելառուսում հեղաշրջման փորձը
Դեռ 4 տարի առաջ եմ ասել, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու գինը Ղարաբաղն էր

Պեսկովի ակնարկը Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի քաղաքական գործիչների գերակշռող մասը Ռուսաստանի հետ հարաբերության խորացման կողմնակից է, հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը: Պեսկովը նշել էր, որ այդպիսի գործիչներ են թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է, նա Սերժ Սարգսյանի մասին լռել է, որովհետև չե՞ն հարցրել, թե՞ որովհետև Սերժ Սարգսյանին չի դիտարկում այդ շարքում: Այս հանգամանքը հետաքրքիր է մի քանի առումներով կամ պատճառներով, որ կապված են իր նախագահության ընթացքում էլ Սերժ Սարգսյանի և ՌԴ ոչ անամպ հարաբերության հետ: Բայց դա մեկ այլ թեմա է, մեկ այլ առիթով:

Պեսկովի հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ նա, ըստ էության, Ռուսաստանի համար, այսպես ասած, հենարան է դիտարկում Հայաստանի քաղաքական դաշտի գերակշռող մասը, որը ուշադրության է արժանի այն ինտենսիվ ջանքի ֆոնին, որ այդ դաշտում այդ հարցով առանձնանալու համար գործադրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա բավականին հաճախ և բավականին ընդգրկուն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերության խորացման, այսպես ասած՝ խոր ինտեգրացիայի մասին, փորձում ակնհայտորեն ներկայանալ որպես Հայաստանում ռուսական քաղաքականության անփոխարինելի գործընկեր՝ ըստ էության: Պեսկովի հայտարարությունը հուշում է, որ Կրեմլը Ռոբերտ Քոչարյանին այդ տեսանկյունից չի դիտարկում անփոխարինելի և նշում է, որ քաղաքական դաշտի գերակշռող մասը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերության սերտ օրակարգի: Ինչո՞ւ է Կրեմլը ակնարկում դա երկրորդ նախագահին, կամ ակնարկում է Հայաստանին, որ Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք արված չէ, կամ նրա մասով կայացված չէ աջակցության քաղաքական որոշում բարձր մակարդակում: Չի բացառվում, որ Մոսկվան այդպիսով փորձում է ապահովագրվել Հայաստանի հանրային բացասական կարծիքից, հաշվի առնելով երկրորդ նախագահի ցածր վարկանիշը: Միևնույն ժամանակ, եթե երկրորդ նախագահը ունենար Կրեմլի մակարդակով քաղաքական որոշում, ապա հազիվ թե նույն ինտենսիվությամբ փորձեր իր քաղաքական շնորհանդեսները կազմակերպել ռուսական լսարանի համար՝ հատկապես այն պարագայում, երբ թվում է ակնառու, որ դա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունվում հայկական լսարանում: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանի այդ ջանքը վկայում է, որ նրա առնչությամբ եթե Կրեմլը ունի քաղաքական որոշում, ապա առնվազն այս պահին այդ որոշումն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի գործոնը Հայաստանում ներքաղաքական իրողությունների վրա ազդելու առանցքային միջոց դիտարկելն է, ոչ ավելին: Երկրորդ նախագահը Մոսկվայում, ըստ ամենայնի, փորձում է հենց հասնել ավելիին արդեն տևական ժամանակ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});