Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Շատերը գիտեն՝ Քոչարյանը եղել է կեղծ տեղեկանքով թեկնածու, իսկ մյուս ընտրություններում՝ ծեծուջարդի կազմակերպիչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հայտարարել, որ ինքը երբեք Հայաստանում ընտրություններում չի պարտվել։ Ի՞նչ մեսիջներ են սրանք Ռուսաստանին, արդյոք միտքը հետևյա՞լն է. «ես հաղթող եմ, ինձ վրա խաղադրույք կատարեք»։

– Ռուսաստանի մասով չեմ ուզում խոսել, բայց Հայաստանի հետ կապված կասեմ հետևյալը. բոլորը գիտեն, որ ինքը եղել է անօրինական թեկնածու ու կեղծել ընտրությունները։ Դրանում կասկածող մարդ շատ քիչ կա Հայաստանում, ու դա է ինձ համար կարևոր։ Քաղաքացիները շատ լավ գիտեն, որ սկսած առաջին ընտրություններից՝ նա անօրինական է առաջադրվել, կեղծ տեղեկանք է ներկայացրել՝ իբրև թե 10 տարի Հայաստանի քաղաքացի է եղել, բայց այդպիսի բան չկար։ Եվ հաջորդ ընտրությունը, որն ուղեկցվեց ծեծուջարդով ու մարդասպանություններով, հենց նա էր կազմակերպել։ Միգուցե Ռոբերտ Քոչարյանը մոռացել է այս ամենը, բայց մարդիկ չեն մոռացել։ Իսկ իրականում իհարկե չի մոռացել. եթե մոռացած լիներ, Հայաստանի լրագրողների հետ կհանդիպեր, ոչ թե Ռուսաստանի։ Այդ մարդը երբեք քաղաքական գործիչ չի եղել, որևէ քաղաքական թիմում չի եղել։ Քաղաքական գործունեությունից շատ հեռու մարդ է։

– Այժմ նա հայտ է ներկայացնում մասնակցելու հնարավոր արտահերթ ընտրություններին։

Նա կարող է նույնիսկ Ֆրանսիայի նախագահ դառնալու հայտ ներկայացնել, բայց դա ո՞ւմ է հետաքրքրում։

– Կարծում եք՝ հասարակությունը նրան չի՞ դիտարկի որպես գործող իշխանություններին այլընտրանք։

– Ես բավականին հարգալից վերաբերմունք ունեմ մեր հասարակության նկատմամբ, որ նման բան ենթադրեմ։

– Նրա առաջադրվելով՝ ի՞նչ ճակատագիր կունենա «Հայրենիքի փրկության ճակատը»։

Հայրենիքը կփրկվի այդ «փրկիչներից»։

– Կարծում եք՝ արտահերթ ընտրությունները ստեղծված իրավիճակից ելք կարո՞ղ են լինել։

Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են իրավիճակի հանդարտեցման համար։ Ընտրություններով վերջնականապես մենք պետք է համոզվենք, թե մեր հասարակության մեծամասնությունն ում է լիազորում իրականացնելու իշխանություն։ Դա անհրաժեշտ քայլ է, որ պետք է անպայման իրականացվի։ Խնդիրը ժամկետներն են, համաձայնությունները։ Դրանք արդեն քաղաքական ուժերի խնդիրներն են։ Կարծում եմ՝ խոհեմությունը պետք է հուշի, որ պետք է գան համաձայնության։

Իսկ փողոցային միջոցառումներին հասարակությունն իր վերաբերմունքն արդեն ցույց է տվել։ Կարող են 17-ի փոխարեն 47 ուժ ասել, բայց իրականում ընդամենը մի քանի դեմք են՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, որը քաղաքական պատկանելություն չունի։ Եվ նաև կուսակցություններ՝ ՀՀԿ, ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան»։ Այս 6-ի համախմբումն է, որը մինչև վերջ չի մնա, կփլուզվի։

– Կա՞ արդյոք Հայաստանում նոր, գրագետ ընդդիմության պահանջ։

– Հայաստանում կա ընդդիմություն և շատ նորմալ ընդդիմություն է։ Գնալով կակտիվանա, որը ևս շատ կարևոր է, որպեսզի իշխանությունն ունենա մրցակից, որը խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ կտեսնի, ակտիվ բանավեճեր կանի։ Դա բնական պրոցես է, ու մենք առաջիկայում կտեսնենք այդ զարգացումները։

Իսկ նրանք, ովքեր ժամանակին զավթել էին պետական մեքենան ու ծառայեցնում էին իրենց սեփական շահերի սպասարկմանը, ու այն ուժերը, որոնք սպասարկել են այդ ավազակախմբին, դեռ երկար ժամանակ ունեն անցնելու՝ մինչև հասարակությունը նորից նրանց ընդունի ոչ թե որպես թայֆաներ, այլ քաղաքական կառույցներ։ Նրանք հիմա չեն կարողանում հայելու մեջ իրենց տեսնել ու գնահատական տալ սեփական հանցավոր գործունեությանը։ Մինչև իրենք չմաքրվեն, հասարակությունը նրանց չի ընդունի։

Սրան հակառակ՝ մենք տեսնում ենք նոր քաղաքական սերունդ, որը ցուցաբերում է կոռեկտություն, մտահոգություն։ Քանի որ նոր են, աստիճանաբար ձեռք են բերում հմտություններ։ Խորհրդարանի վերջին նիստը՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ոչ վայել պահվածքի հետ, ցույց տվեց, որ մենք ունենք հասունացող քաղաքական թիմ։ Սրա համար պետք է իհարկե ուրախանալ։ Իսկ հակառակ կողմից մենք տեսանք ցինիկ, անզուսպ վերաբերմունք պետության ու արդարադատության նկատմամբ։ Այդ ամենն իհարկե ցույց է տալիս, որ մենք Հայաստանում մոտենում ենք հնի ու նորի պայքարի ավարտին

։ Այս ընտրությունները կդնեն այդ վերջակետը։ Քաղաքական, տնտեսական, համակարգված կոռուպցիային հրաժեշտի պահն է։ Ամենակարևորն այն է, որ սկսվելու է ինքնիշխանության ամրապնդման փուլ։ Եթե ուշադիր նայեք այդ կոռումպացված համակարգի ջատագովների պահվածքին, միաբերան բոլորը գոռում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները էլ ավելի խորացնելու մասին։ Իհարկե, մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց նրանցից որևէ մեկը ծպտուն չի հանում Արևմուտքի հետ մեր հարաբերությունները խորացնելու մասին։ Հայաստանն իրավունք չունի ինքնամեկուսանալու Արևմուտքից ու դառնալու Ռուսաստանին սպասարկող պետություն։ Դա ո՛չ Ռուսաստանին է պետք, ո՛չ մեզ։ Սրա արդյունքն էր, որ մենք թուլացած բանակ ստացանք։ 20 տարի մենք բանակն ուժեղացնելու փոխարեն Ռուսաստանի հետ հարաբերություններն էինք խորացնում՝ սպասարկողի պայմաններով։ Մի խոսքով՝ այդ մարդիկ սպառված են։ Իսկ Քոչարյանը պետք է ամեն ինչ անի, որ իր մասին մոռանան. ինչքան ինքն իր մասին հիշեցնում է, այնքան ավելի է բարդացնում իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում