ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրանցված մի ընկերություն Ֆլորիդայում վաճառքի է դրել օվկիանոսի դիմաց գտնվող 49 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն՝ հաղորդում է New York Post-ը:
Տունը գտնվում է Պալմ Բիչ առողջարանային քաղաքում: Կալվածքը գտնվում է Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի մոտակայքում, որտեղ նա այժմ ապրում է: Նշվում է, որ առանձնատան ապագա սեփականատերը լիարժեք անդամակցություն կստանա նախկին նախագահի գոլֆի ակումբում:
Երկհարկանի առանձնատան մակերեսը կազմում է շուրջ 3,185 քառ. մ, այն ունի ութ ննջասենյակ, ինը լոգարան, գրադարան, հյուրասենյակ, ապակեպատ տեռաս: Շենքը կառուցվել է 1956 թվականին, բայց անցել է ժամանակակից վերանորոգում:
Տան հիմնական առանձնահատկությունը համայնապատկերային պատշգամբն է, որը նայում է օվկիանոսին և ամայի լողափ: