Բելառուսի գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Լիտվա՝ հանրապետության նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության հայտարարությունը:
Նշվում է, որ հայրենիքում քաղաքական գործիչը քրեական պատասխանատվության կենթարկվի կառավարության կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար:
Համապատասխան հարցումն ուղարկվել է Լիտվայի գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ Լիտվան հայտարարել էր, որ Տիխանովսկայային չեն արտահանձնի Բելառուսին: