Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Երկրում կազուսային իրավիճակ է, մինչև հոկտեմբեր այսպես շարունակվել չի կարող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին։ Արդյո՞ք ստեղծված լարված մթնոլորտի հանգուցալուծում կարող են լինել արտահերթ ընտրությունները։

– Հայաստանում բարդ, ոչ նորմալ, կազուսային իրավիճակ է ստեղծվել։ Վարչապետը չի վերահսկում ԶՈՒ-ն, Զինված ուժերն էլ պաշտպանում են վարչապետի հրաժարականը։ Նորմալ չէ, որ պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը գտնվում է ոչ նորմալ հարաբերությունների մեջ։ Այսպես երկար շարունակվել չի կարող։

Վարչապետը մասնակի վերահսկում է ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունն էլ դիտորդի կարգավիճակում է՝ նայած թե որ կողմում կլինի նժարը, որ ինքն էլ շարժվի այդ ուղղությամբ։ Այս պահի դրությամբ չեզոք դիրքորոշում է որդեգրել։ Քննչականն ու ՀՔԾ-ն էլ վարչապետի վերահսկողության տակ են։ Բայց դրանք ուժային կառույցներ չեն։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, ապա մենք տեսնում ենք, որ Երևան քաղաքը վարչապետի հսկողության տակ չէ, չնայած՝ Երևանի քաղաքապետն ու ավագանին ընտրվեցին իշխող թիմի աջակցությամբ։ Քաղաքային համայնքներն էլ, մենք տեսնում ենք, որ դուրս են եկել վարչապետի քաղաքական վերահսկողությունից։ Ամփոփելով կարող ենք ասել, որ վարչապետը վերահսկում է ոստիկանության մի մասին, ԱԱԾ մի մասին, որոշ նախարարություններին, որոշ մարզպետարաններին և որոշ գյուղական ու քաղաքային համայնքներին։ Գլխավոր շտաբը առանձին քաղաքական գործոն է դարձել, բայց մենք չենք կարող ասել, որ նրանք 17-ի վերահսկողության տակ են։

Առանձին գործոն է նախագահի ինստիտուտը։ Առանձին գործոն է «Հայրենիքի փրկության ճակատը», երկրորդ նախագահը, առանձին գործոն է նաև խորհրդարանական ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Իհարկե, չէի ասի, որ շատ ազդեցիկ են, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ հարցեր է բարձրացնում։ Ստացվում է, որ բոլորը բոլորի հետ հարցեր են պարզում, բայց հիմնականում վարչապետի հետ են այդ հարցերը։ Վարչապետն էլ ունի իր կողմնակիցները, չենք կարող ասել, որ զրոյական է։ Այսպիսի կազուսային վիճակ է, բոլորը բոլորի հրաժարականն են պահանջում։ Վարչապետն էլ չի պատրաստվում հրաժարական տա, խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հոկտեմբերին կայանալիք ինչ-որ հանրաքվեի մասին։ ՀՓՃ-ն պահանջում է արտահերթ ընտրություններ, բայց առանց վարչապետի։ Մի խոսքով, քաղաքական անորոշություն է։ Տնտեսության բոլոր ոլորտներում էլ կազուսային իրավիճակ է։ Սրան էլ գումարվում է քաղաքական անորոշությունը, ու այս վիճակը երկար շարունակվել չի կարող, ինչ-որ հանգուցալուծում պետք է տրվի։

– Առաջարկվում նաև սահմանադրական փոփոխություններ անցկացնել և անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգին։ Սա ի՞նչ նպատակ կարող է ունենալ։

Վարչապետը տարբեր հարցեր է բերում օրակարգ՝ իր կողմնակիցներին ցույց տալու, թե ինքը վերահսկում է իրավիճակը, ինքն է օրակարգ թելադրում։ Սա նաև քաղաքական առևտուր է՝ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, գնանք հանրաքվեի։ Բայց այդ առաջարկը չի ընդունվի, որովհետև չեն կարող մինչև հոկտեմբեր Գլխավոր շտաբի ու վարչապետի միջև այս ոչ նորմալ հարաբերությունները շարունակվել։ Վարչապետը, առաջարկելով հանրաքվե անել՝ փորձում է առկա իրավիճակը սառեցնել, մոտ 5-6 ամիս շահել։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունը չի համաձայնելու, որ նա մի օր ավելի մնա վարչապետի պաշտոնում։ Դրա համար էլ նրա առաջարկությունը չի ընդունվելու։ Երկրում կազուսային իրավիճակ է ու այսպես երկար շարունակվել չի կարող։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում