ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քննարկում են քիմիական զենքի օգտագործման պառճառով Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը՝ սկսած օլիգարխների նկատմամբ սահմանափակումներից մինչև երկրի պետական պարտքի հետ կապված միջոցները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ Bloomberg-ի, ԱՄՆ-ը մտադիր է ընդարձակ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը չկատարի որոշակի պայմաններ, մասնավորապես, խոստանա, որ այլևս չի օգտագործի նման զենքեր և թույլ կտա ստուգումներ անցկացնել քիմիական զենքի ենթադրյալ օբյեկտներում: Աղբյուրների խոսքով, ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնել օլիգարխների, ինչպես նաև երկրի պետպարտքի դեմ պատժամիջոցներ կիրառելով:
Բրիտանական իշխանությունները պնդելու են, որ OPCW-ն (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և արգելված նյութերի օգտագործման վերաբերյալ պատասխաններ ստանա, գրում է Bloomberg-ը: Գործակալության աղբյուրի խոսքով, Մեծ Բրիտանիան այդ հարցը կքննարկի եվրոպական առանցքային դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: