Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Հեղաշրջումն ու քաղաքացիական պատերազմը մեր դեպքում պետականության կորստի դեղատոմս է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը։

– Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք հեռվից գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ։

– Իրավիճակն, իհարկե, խիստ լարված է՝ նույնիսկ հեռվից գնահատելով: Թե՛ ներքին և թե՛ արտաքին անորոշություններն ու վտանգները ստեղծել են տևական տագնապի զգացողություն, որը զգացվում է նաև հեռվից: ԳՇ-ի հետ կապված ճգնաժամն էլ ավելի լարեց իրավիճակը և հասցրեց պայթյունի եզրին: Սակայն, բարեբախտաբար, քաղաքական իշխանության դեմ ընդվզած զինվորական վերնախավը գտնվեց հավասարակշռված և այդ վտանգավոր գծից այն կողմ չանցավ: Քաղաք տանկեր չմտան, հայտարարությունից բացի՝ այլ քայլեր, բարեբախտաբար, չեն կատարվել, և հեղաշրջման վտանգը կարծես թե նվազել է: Բոլորն են հասկանում, թե ինչպիսի մեծ աղետ կարող էր բերել հեղաշրջումը և քաղաքացիական պատերազմը: Հիշենք Ադրբեջանի իրադարձությունները մոտ 30 տարի առաջ: Հեղաշրջումն ու քաղաքացիական պատերազմը տարածքային կորուստների լավագույն դեղատոմսն են, իսկ մեր դեպքում նաև պետականության կորստի դեղատոմսը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Սփյուռքը, պե՞տք է արդյոք միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ։

– Իմ համոզմամբ՝ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը, խնդիրների լուծմանը և կարևոր որոշումների կայացմանը: Եթե մեզ հաջողվի օգտագործել Սփյուռքի ողջ ներուժը, պատկերացրեք, որ դա հավասարազոր է 10 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալուն: Իհարկե, դա իդեալական վիճակ է, սակայն պետք է ձգտենք հասնել դրան որքան հնարավոր է:

Հեղափոխությունից հետո Սփյուռքի առաքելությունը ինչ-որ առումներով հասկանալի և շոշափելի էր դարձել՝ ներդրումներ անենք, բնակարան ձեռք բերենք և օգնենք նոր ռելսերի վրա դրված հայրենիքը արագ զարգանա: Սակայն ծանր պատերազմից հետո Սփյուռքը դեռևս չի կարողանում կողմնորոշվել, թե որն է իր առաքելությունը, ինչումն է եղել իր բացթողումը պատերազմում: Իսկ բացթողումներ, անշուշտ, եղել են նաև Սփյուռքում: Պատերազմի ժամանակ եղան խոշոր ցույցեր ու երթեր, որոնք որևէ շոշափելի արդյունք չունեցան: Երբ Սփյուռքը դա տեսնում է, հարցեր են առաջանում՝ ինչու այդպես եղավ, և որն է վերջապես Սփյուռքի դերը:

Պատերազմի ծանր ավարտը բոլորիս պարտությունն էր, Սփյուռքինը՝ նույնպես: Ցավոք սրտի, այն պառակտումը, որը ստեղծվել է Հայաստանում պատերազմի ավարտից հետո, տեսնում ենք նաև Սփյուռքում: Մինչև այդ էլ միասնական Սփյուռք չկար, իսկ պատերազմից հետո առավել ևս: Առանձին անհատներ, հասկանալով Հայաստանի կարիքները, փորձում են ինչ-որ բացեր լրացնել և նախաձեռնություն են ցուցաբերում: Օրինակ՝ դրոնների արտադրման ուղղությամբ ինչ-որ նախաձեռնություններ կան: Իհարկե, հումանիտար կարիքներին ուղղված անհատական և խմբային նախաձեռնություններ կան: Սակայն Սփյուռքի մեծամասնությունը, հատկապես ավանդական կազմակերպությունները, որոնք սովորաբար նախաձեռնողի դերում էին, այժմ դեռևս դուրս չեն եկել հիասթափության, շոկի և անորոշության վիճակից և որևէ էական նախաձեռնությամբ չեն կարողանում հանդես գալ:

– Ի՞նչ եք կարծում՝ արտահերթ ընտրությունները կարո՞ղ են լինել իրավիճակի հանգուցալուծում։

– Արտահերթ ընտրությունները կարող են զգալիորեն թուլացնել երկրում տիրող լարվածությունն ու անորոշությունը: Մի վտանգավոր թեզ է ակնարկվում, որ երբ ժողովրդին ազատ ընտրելու իրավունք ես տալիս, ստանում ես վատ կառավարություն ու պատերազմում պարտվում ես: Նման մտքերը վտանգավոր են և անհրաժեշտ է կրկին հաստատել ժողովրդի իշխանության գերակայությունը: Ազատ ընտրություններին այլընտրանք չկա: Կարծում եմ՝ իշխանությունը պետք է միանշանակ և առանց ընդդիմության համար նախապայմաններ թելադրելու նշանակի արտահերթ ընտրություններ: ԱԺ-ի և կառավարության լեգիտիմությունը և վստահությունը թարմացնելու կարիք կա: ԱԺ-ի ներկա կազմը հեղափոխական էյֆորիան է ստեղծել, սակայն հիմա միանգամայն այլ իրավիճակ է: ԱԺ-ի կազմը միանշանակ պետք է փոխվի:

– Հասարակությունն ունի՞ այսօր այլընտրանք, թե՞ ոչ։

– Հստակ այլընտրանք դեռևս չի ձևավորվել, բայց անհրաժեշտ պայմանները կան, որպեսզի, բացի հներից ու նորերից, այլ ուժեր նույնպես գան ասպարեզ և դառնան այլընտրանք: Հների ու նորերի պայքարը անվերջ չի շարունակվելու: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը չկորցնի իշխանություն ձևավորելու իր հիմնարար իրավունքը և այն իրագործելու ունակությունը: Մեզ անհրաժեշտ է տևական կայունություն, որպեսզի ժողովրդավարական պրոցեսները շարունակվեն ու ամրանան: Միայն դա թույլ կտա հասարակությանը դիտարկել ու գնահատել ընտրված իշխանության խոստումներն ու կատարածները, և դրա հիման վրա որոշել, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: «Ընտրություն-գնահատական-մերժում-նոր ընտրություն» ցիկլը պետք է կրկնվի մի քանի անգամ, որի արդյունքում այլընտրանքներն ի հայտ կգան: Այդ դեպքում քաղաքական դիսկուրսից կանհետանան «հին» և «նոր» ձևակերպումները և կփոխարինվեն «խոստումներ», «գաղափարներ» և «արդյունքներ» ձևակերպումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում