Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Երկրում պետք է կարգուկանոն հաստատվի, տևական անկայունությունը կարող է բերել օտար պետության միջամտության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ի՞նչ լուծումներ եք տեսնում երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ ՀՓՃ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը մերժում է արտահերթ ընտրությունները, հաճախ է խոսում արտասահմանադրական ճանապարհով գնալու մասին, նշում է, որ իրեն են մոտենում երիտասարդներ, առաջարկում շենքեր գրավել, բայց, իր խոսքերով՝ առայժմ դրա կարիքը չկա։

– Ընդդիմություն կոչվածի համար փակուղային իրավիճակ է։ Իսկ իշխանության համար պարտադրանք պետք է լինի իրավական մեխանիզմներով երկրում կարգուկանոն հաստատել։

Այդ ուժերի պարագլուխներին պետք է պատասխանատվության ենթարկել իրենց հայտարարությունների, գործողությունների համար։ Նաև տաքսու վարորդների ծախսերը պետք է այդ մարդկանցից բռնագանձել, քանի որ ճանապարհներ են փակել։ Եթե բողոքի ակցիաներ են անում, թող Կորեայի ձորում իրենց համար տեղ հատկացնեն, գնան, ինչքան ուզում են, այնտեղ բողոքեն, հայոց լեզուն էլ, ինչքան կարող են, այլանդակեն։

– Իշխանություններն առաջարկում են արտահերթ ընտրություններ անցկացնել, դա կարո՞ղ է իրավիճակից դուրս գալու ելք լինել։

– Իշխանությունը մի քանի տարբերակներ է առաջարկում հարցի կարգավորման համար։ Ասում է՝ եկեք ընտրություններ անենք, սահմանադրական փոփոխություններ։ Խորհրդարանականը հանգեցրեց պատերազմի, կիսանախագահականը՝ հեղափոխության։ Լուծումներ են պետք։ Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը իրավական օրինական գործիքակազմը օգտագործի, շատ արագ կարգուկանոն կհաստատի։ Չէ՞ որ այդ ցուցարարների մեջ կան բազմաթիվ քրեական գործերով հետապնդվողներ, ինչո՞ւ գործերն ընթացքի մեջ չի դնում։ Երկրորդ՝ ինչու են թույլ տալիս այդ խայտառակ դատավարությունների բեմականացումը։ Եթե հայ իրավաբանները չեն կարողանում, թող նորմալ իրավաբաններ բերեն ու փակեն այդ գործերը մեկընդմիշտ։ Իրենց «սիրելի» Պուտինը Նավալնուն փակեց 2-3 օրում, իսկ մեր իշխանություններին ի՞նչ է պետք։ Հայաստանի դատարանները գողապետության մաս են կազմում, ի՞նչ էին ակնկալում։ Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել, որովհետև իշխանության տարանջատումից, դատարանների անկախությունից ի վեր կա մի բան՝ իշխանության հաստատումն Ազգային ժողովում։ Ազգային ժողովի ցանկացած որոշում լեգիտիմ է։ Դատավորն ո՞վ է, որ մատների վրա խաղացնի մի ամբողջ հայ ժողովրդի ամբողջ աշխարհով մեկ։ Ինչի՞ց են անկախ դատարանները, դոլարի՞ց։ Թող այդ դատավորների ունեցվածքները ստուգեն։ Ընդհանրապես, իրավապահ համակարգում աշխատողների ունեցվածքները պետք է ստուգել, նրանց եկամուտները՝ ոչ թե աշխատավարձը։ Հարցը պետք է փակել, արհեստական ճգնաժամ է ստեղծվել իշխանության անկարողության պատճառով։ Տևական անկայունությունը կարող է բերել օտար պետության միջամտության։ Գուցե նրանք հենց դա էլ անում են։

– Ո՞ր պետության, Ռուսաստանի՞։

– Ոչ միայն։ Կարող է Իրանը, Թուրքիան, Տանզանիան… կարող է ասեն՝ դուրս չի գալիս, այս ինչ անկայուն պետություն է։ Աշխարհում տարբեր նման օրինակներ կան։ Ասում են՝ կա՛մ քո տանը կարգուկանոն հաստատի, կա՛մ ես կգամ կհաստատեմ, կիմանաս։ Ընդդիմությունը դրա վրա է խաղում։ Մարգինալ է, ուզում են անցյալի վերադարձ, որ չաղ ու բախտավոր ապրեն։ Տանը պետք է կարգուկանոն հաստատվի, հերիք է շենքում գիշեր-ցերեկ հարսանիք անես։ Սա չգրված օրենք է։ Իրանն այսօր ծանրագույն պայքարի մեջ է Իսրայելի հետ, կասի՝ այս ի՞նչ եք անում իմ սահմաններին։ Կարող է նաև Տանզանիան լինել, բոլորը կարող են օգտվել այս իրավիճակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում