Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:

4-րդ դասարան

Հունիսի 22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.

«Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարան

Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից (քննության տևողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը և ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում մինչև մարտի 10-ը:

Բացի դրանից` 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

«Գրականություն»՝ բանավոր,

«Հայոց պատմություն»՝ բանավոր,

«Մաթեմատիկա»՝ գրավոր թեստ (քննության տևողությունը` 120 րոպե),

«Բնագիտություն» (գրավոր, թեստ)՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ, (քննության տևողությունը` 120 րոպե),

«Օտար լեզու»` բանավոր («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ,

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում (քննաշրջանի ընթացքում),

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում):

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը սովորողի ցանկությամբ թարգմանվում են ռուսերեն։

Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը հանձնում են իրենց դպրոցներում, իսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

12-րդ դասարան

Հունիսի 9-23-ն անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

«Հայոց պատմություն» (գրավոր, թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

«Մաթեմատիկա» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում, ստուգարք, հունիսի 9-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում):

«Ռուս գրականություն» (բանավոր)` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

Քննության մասնակցողների ցուցակը, ըստ առարկաների, դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն են դառնում հանրակրթական հաստատությունները:

Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին:

Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին:

Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում