Կարևոր իրողություններ կան, որոնք այս տարի հատկանշական են դարձնում հենց այս տարի սպարապետի ծննդյան 62-րդ ամյակը: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Նախ արցախյան երկրորդ պատերազմում մեր կրած պարտությունը, դրա պատճառները վերաիմաստավորելու, հասկանալու, գնահատելու իմաստով: Ինչպես նաև ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորականների արած հայտարարության համատեքստում: Երկու կրևոր իրողություններ, որոնք ուղղակի կապ ունեն մեր երկրի պետականության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ընթացքի հետ: Շատ պիտի ուզեի, որպեսզի Սպարապետի իր ժամանակների զսինվորականների, իր ժամանակների քաղաքական ուժերի, առաջնորդների հասունություն ունենայինք և այդ հասուննությամբ կարողանայինք ելքեր գտնել ստեղծված իրավիճակում.,-ասաց նա: